«Զոյա Կոսմոդեմյանսկայա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Կոսմոդեմյանսկայա Զոյա Անատոլևնա''' (Տանյա, 19231941), սովետական պարտիզանուհի, ԽՍՀՄ հերոս (16.2.1...»:
(Տարբերություն չկա)

07:40, 14 հունվարի 2014-ի տարբերակ

Կոսմոդեմյանսկայա Զոյա Անատոլևնա (Տանյա, 1923—1941), սովետական պարտիզանուհի, ԽՍՀՄ հերոս (16.2.1942, ետմահու), ՀամԼԿԵՄ անդամ 1938-ից: Սովորել է Մոսկվայի 201-րդ դպրոցում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Նարո-Ֆոմինսկի շրջանում կոմերիտական պարտիզանների հետ անցել է ռազմաճակատի գիծը և թշնամու թիկունքում մարտական առաջադրանք կատարելիս բռնվել Պետրիշչևո գյուղի մոտ: Ֆաշիստները նրան անլուր տանջանքների են ենթարկել, բայց արհամարհելով մահը, նա չի մատնել ընկերներին: Կախաղան է հանվել նոյեմբ. 29-ին: Կոսմոդեմյանսկայայի անունը սովետական հայրենասիրության խորհրդանիշ է: Նրան են նվիրված բազմաթիվ գրական գեղարվեստական գործեր: Նրա անունով են կոչվում փողոցներ, դպրոցներ: 1942-ից Կոսմոդեմյանսկայան թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։