«Կամչատկայի թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
արդեն որբ չէ ։)
Տող 1. Տող 1.
{{Որբ|date=Հոկտեմբեր 2013}}
{{Թերակղզի
{{Թերակղզի
|Անվանում = Կամչատկա թերակղզի
|Անվանում = Կամչատկա թերակղզի

10:45, 19 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կամչատկա թերակղզի
Տեղագրություն Ասիա
Ընդհանուր մակերեսը 472,300 կմ²
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Կամչատկա թերակղզին

Կամչատկա (ռուս.՝ полуостров Камчатка), թերակղզի Ասիայի հյուսիս-արևելքում։ Ողողվում է Օխոտի, Բերինգի ծովերով և Խաղաղ օվկիանոսով։

Տարածությունը՝ 370 հզ. կմ²։

Ռելիեֆում աչքի են ընկնում Սրեդիննի (Իչինյան Սոպկա հրաբուխը, 3621 մ) և նրան զուգահեռ Արևելյան լեռնաշղթաները, դրանց միջև՝ Կենտրոնական Կամչատկյան ցածրությունը 10—80 կմ լայնությամբ, որով հոսում է Կամչատկա գետը։ Թերակղզում կա 160 հրաբուխ, 28-ը՝ գործող (Կլյուչևսկայա Սոպկա, 4750 մ ամենաբարձրը կետը, Շիվելուչ և այլն)։

Կլիման ծովային մուսսոնային է, կենտրոնական և հյուսիսայ մասերում՝ չափավոր ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը արմուտքում —15°C է,արևելքում՝ —11°C, կենտրոնական մասում՝ —16°C, օգոստոսինը, համապատասխանաբար, 12°C, 12,5°C, 16°C, տարեկանտեղումները՝ 600—1100 մմ։

Կամչատկայի հյուսիսում տարածված են տունդրանները, կենտրոնական մասում՝ անտառները, 1000 մ-ից վեր՝ ալպյան մարգագետինները, լեռնային տունդրանները։ Կենդանիներից կան սամույր, աղվես, գայլ, արջ, ջրասամույր, մշկամուկ, հյուսիսային եղջերու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։