«Արևածաղիկ»–ի խմբագրումների տարբերություն
չ Bot: Migrating 41 interwiki links, now provided by Wikidata on d:q26949 (translate me) |
ավելացվեց Կատեգորիա:Բարդածաղկավորներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 7. | Տող 7. | ||
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:Բարդածաղկավորներ]] |
18:47, 29 Մայիսի 2013-ի տարբերակ
Արևածաղիկը (արևերթիկ, արևելած ծաղիկ) բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտաբույս է:
Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ: ՀՀ-ում մշակվում է յուղատու արևածաղիկը՝ հիմնականում Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ անջրդի պայմաններում՝ որպես սիլոսային մշակաբույս:
Արմատները հզոր են, ցողունը՝ կանգուն, կոպիտ, թավոտ, ոչ սնամեջ, բարձրությունը՝ մինչև 4 մ: Տերևները խոշոր են, սրտաձև, ծաղկաբույլը զամբյուղ է, պտուղը՝ սերմնապտուղ, որն օգտագործվում է որպես ուտելիք: Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործվում է սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ: Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար, քուսպը լավորակ կեր է կովերի, ոչխարների, ձիերի, իսկ կտրատած և շոգեխաշած ցողունները՝ խոզերի համար: Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն. կասեցնում է կարծրախտի երևույթները, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը: Այն նաև մեղրատու է: