«Ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 31. | Տող 31. | ||
== Այլ տեսակի ֆլեյտաներ == |
== Այլ տեսակի ֆլեյտաներ == |
||
[[:Sodina Flute of Madagascar.jpg|thumb|left|Մադագասկարյան սոդինա]] |
|||
Բացի դասական երաժշտության մեջ օգտագործվող ֆլեյտայից և իր մի քանի տարատեսակներից, գոյություն ունեն ֆլեյտայի բազմաթիվ այլ տեսակներ, որոնք հիմնականում տարածված են հատուկ երկրներում: Դրանցից են՝ |
Բացի դասական երաժշտության մեջ օգտագործվող ֆլեյտայից և իր մի քանի տարատեսակներից, գոյություն ունեն ֆլեյտայի բազմաթիվ այլ տեսակներ, որոնք հիմնականում տարածված են հատուկ երկրներում: Դրանցից են՝ |
09:41, 7 Մարտի 2013-ի տարբերակ
Ֆլեյտա, փողային երաժշտական գործիք։ Ֆլեյտայի հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա)։ Գոյություն ունեն տարբեր տեսակի ֆլեյտաներ։ Սովորական ֆլեյտաների դեպքում ֆլեյտահարը գործիքը պահում է աջ կողմում։ Ֆլեյտան համարվում է փայտյա-փողային գործիք, բայց հիմնականում ֆլեյտաները պատրաստվում են մետաղից։
Առաջացում և օգտագործում
Ֆլեյտան աշխարհում գոյություն ունեցող ամենահին գործիքներից մեկն է։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ֆլեյտան գոյություն է ունեցել նույնիսկ նախնադարում։ 2008 թվականին կատարվող հնէաբանական պեղումների ժամանակ մի քարանձավում հայտնաբերվել են մոտ 35.000 տարվա ֆլեյտայի մասեր։ Դա ապացուցել է, որ նույնիսկ ամենաառաջին մարդիկ ստեղծել են ֆլեյտաներ և զբաղվել են երաժշտությամբ։
Ֆլեյտաները կարող են պատրաստված լինել փայտից, ոսկորից, քարից, թրծած կավից, պլաստմասայից, տարբեր տեսակի մետաղներից (ոսկի,արծաթ) և նույնիսկ ապակուց։
Հիմնականում այն պատրաստվում է մետաղից։ Մ. թ. ա. 7-րդ դարում, Հին Հունաստանում մեծ գործածություն էր վայելում պանի ֆլեյտան։ Իսկ բլոկֆլեյտան սկսել են օգտագործել 14-րդ դարից սկսած։
Գոյություն ունեն տարբեր ազգերին հատուկ ֆլեյտաներ և դրանցից ամեն մեկը ունի իր անվանումը։ Ֆլեյտան օգտագործվում է տարբեր ժանրերի երաժշտություններում։ Այն լայն օգտագործում ունի դասական երաժշտության մեջ (սիմֆոնիկ նվագախմբում 2 ֆլեյտա և հաճախ մեկ պիկոլո)։ Սովորական ֆլեյտան ունի բազմաթիվ տարատեսակներ։ Դրանք են՝ (ըստ ձայնի բարձրության)
Հիմնականում օգտագործվում են սովորական ֆլեյտան և պիկոլոն։ Որոշ կոմպոզիտորներ օգտագործում են նաև ալտֆլեյտան։ Մյուս տարատեսակները ավելի քիչ օգտագործում ունեն։ Տերցֆլեյտան օգտագործվում է ջազում։
Ֆլեյտան լայն օգտագործում ունի կամերային երաժշտության մեջ։ Այն հաճախ օգտագործվում է որպես մենակատար գործիք։ Ֆլեյտայի համար գրվել են բազմաթիվ կոնցերտներ։ Այն համարվում է աշխարհում ամենաշատ նվագվող գործիքներից մեկը։
Այլ տեսակի ֆլեյտաներ
thumb|left|Մադագասկարյան սոդինա
Բացի դասական երաժշտության մեջ օգտագործվող ֆլեյտայից և իր մի քանի տարատեսակներից, գոյություն ունեն ֆլեյտայի բազմաթիվ այլ տեսակներ, որոնք հիմնականում տարածված են հատուկ երկրներում: Դրանցից են՝
- Ֆլաժոլետ (Անգլիա, Ֆրանսիա, Կատալոնիա և այլ երկրներ)
- Ֆլաբիոլ (Կատալոնիա)
- Իռլանդական ֆլեյտա (Իռլանդիա)
- Վիսթլ (Իռլանդիա, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա և բրիտանական տարբեր կղզիներ)
- Բլոկֆլեյտա
- Պինքիլո և Տարքա (Բոլիվիա, Պերու)
- Սուլինգ (Ինդոնեզիա)
- Սոդինա (Մադագասկար)
- Ֆույարա (Սլովակիա)
- Բանսուրի (Հնդկաստան)
- Քավալ (Բուլղարիա և Թուրքիա)
- Աուլոս (Հին Հունաստան)
- Դիզի (Չինաստան)
- Տաեգում (Կորեա)
- Շակուհաշի (Ճապոնիա)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆլեյտա կատեգորիայում։ |