«Ճշմարտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: af:Waarheid
չ Ռոբոտը ավելացնում է․: pms:Vrità
Տող 84. Տող 84.
[[pfl:Waahaid]]
[[pfl:Waahaid]]
[[pl:Prawda]]
[[pl:Prawda]]
[[pms:Vrità]]
[[pnb:سچ]]
[[pnb:سچ]]
[[pt:Verdade]]
[[pt:Verdade]]

21:54, 22 փետրվարի 2013-ի տարբերակ

Ճշմարտությունը սուբյեկտի կողմից իրականության համապատասխան արտացոլումն է: Ճշմարտությունն իրականության հենց այնպիսի վերարտադրումն է, ինչպիսին այն կա՝ գիտակցությունից դուրս և նրանից անկախ: Ճշմարտության չափանիշները դիտարկվում են ճանաչողության տեսության՝ գնեսեոլոգիայի շրջանակներում: Գնեսեոլոգիան փիլիսոփայության այն բաժինն է, որն ուսումնասիրում է ճանաչողական գործունեության ընթացքում սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերությունները, գիտելիքի և իրականության հարաբերակցությունը, մարդու կողմից աշխարհի ճանաչման հնարավորությունները, ճշմարտության չափանիշներն ու գիտելիքի հավաստիությունը:

Իդեալիստական փիլիսոփայության համակարգերում ճշմարտությունը համարվել է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն /Պլատոն/, բանականության բնածին հատկանիշ /Դեկարտ/ կամ մտքի ապրիորի ձև /Կանտ/: Ըստ դիալեկտիկական ըմբռնման՝ ճշմարտությունը գիտելիքների ծավալուն գործընթաց է /Հեգել/: Իսկ պրագմատիզմը ճշմարիտ է համարում այն գիտելիքը, որը գործնականորեն կիրառելի է և ապահովում է հաջողություն:

Փիլիսոփայության շրջանակներում քննարկվում է այնպիսի կատեգորիա, ինչպիսին է օբյեկտիվ ճշմարտությունը, ինչը մարդուց և մարդկությունից անկախ գիտելիքի բովանդակությունն է: Կա նաև բացարձակ և հարաբերական ճշմարտություն, ինչը դիալեկտիկական մատերիալիզմի կատեգորիա է:

Ճշմարտություն տերմինն օգտագործվում է նաև ձևական տրամաբանության մեջ: Գոյություն ունի «տրամաբանական ճշմարտություն», որը հակադրվում է փաստական ճշմարտությանը: Տրամաբանության մեջ ասույթը համարվում է ճշմարիտ, եթե նրա ձևը համընկնում է կամ որոշ թույլատրելի գործողություններից հետո կարող է համընկնել տրամաբանական օրենքի հետ:


Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ճշմարտություն հոդվածին

Կաղապար:Link FA