«Ֆրիդրիխ Հյոլդերլին»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: be:Фрыдрых Гёльдэрлін |
||
Տող 25. | Տող 25. | ||
[[ar:فريدرش هولدرلين]] |
[[ar:فريدرش هولدرلين]] |
||
[[ast:Friedrich Hölderlin]] |
[[ast:Friedrich Hölderlin]] |
||
[[be:Фрыдрых Гёльдэрлін]] |
|||
[[be-x-old:Фрыдрых Гёльдэрлін]] |
[[be-x-old:Фрыдрых Гёльдэрлін]] |
||
[[bg:Фридрих Хьолдерлин]] |
[[bg:Фридрих Хьолдерлин]] |
14:46, 20 փետրվարի 2013-ի տարբերակ
Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին (գերմաներեն` Johann Christian Friedrich Hölderlin,1770, մարտի 20 - 1843, հունիսի 7), գերմանացի նշանավոր բանաստեղծ:
Կյանքի ժամանակագրություն
- 1770 - Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը: Երկու տարեկանում կորցնում է հորը: Ընտանիքը 1774-ին տեղափոխվում է Նյուրտինգեն, որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ:
- 1776 - Սկսում է հաճախել դպրոց: Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում` նախապատրաստվելով Վյուրտենբուրգի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու: Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը:
- 1784 - Ընդունվում է Դենկենդորֆի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան: Ծնվում են առաջին բանաստեղծությունները:
- 1786 - Իր դասարանի հետ տեղափոխվում է Մաուլբրոնի եկեղեցու բարձր դասարան: Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին` եկեղեցու տեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789-ին լուծում է նշանադրությունը:
- 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով: Մաուլբրոնում սկսում է ընթերցել Կլոպշտոկին, Շիլլերին, Շուբարտին, Վիլանդին: Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով: Առաջին անգամ տեսնում է Հռենոսը: Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան: Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն է: Այստեղ սկսում է բարեկամությունը Քրիստիան Լուդվիգ Նոյֆերի ու Ռուդոլֆ Մագենաուի հետ: Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ:
- 1789 - Այցելում է բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտին: Աշնանը ֆլեյտայի դասեր է առնում (դաշնամուր նվագելը սկսել էր տարիներ առաջ): Որոշում է իրավագիտություն ուսանել:
- 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները: Հոկտեմբերին Շտուտգարտում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլինին: Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում: 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգը, ում Հյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից: Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին:
- 1791 - Ապրիլին ընկերների` Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է Շվեյցարիայում: Ցյուրիխում այցելում է նշանավոր մտածող, դիմագիտության հիմնադիր Յոհան Կասպար Լաֆատերին: