«Ֆուտբոլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 109.75.39.81 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում Disambiguation links
Փոխվում է էջը '{{այլ կիրառումներ|Ֆուտբոլ (այլ կիրառումներ)}} {{Տեղեկաքարտ Սպորտ | անուններ = սոկեր, ֆութի, «գեղեցիկ խաղը», «համաշխարհային խաղը» | մարմին = ՖԻՖԱ | սեռ = արական | կարգավիճակ = թիմային, գնդակով խաղ | հարմարանք = Ֆուտբոլի գնդակ <br /> Պատկեր:Football Pallo valmiina-cropped.jpg|200p...'-ով
Պիտակներ՝ Փոխարինում հետշրջված դատարկեցում Վիզուալ խմբագիր
Տող 11. Տող 11.
|պատկեր=Algérie - Arménie - 20140531 - Yacine Brahimi (Alg) face à Taron Voskanyan (Arm).jpg}}
|պատկեր=Algérie - Arménie - 20140531 - Yacine Brahimi (Alg) face à Taron Voskanyan (Arm).jpg}}
[[Պատկեր:La mejor Hinchada de Futbol Argentino.jpg|մինի|Ֆուտբոլում երկրպագուների հիմնական նպատակը խաղի ընթացքում իրենց թիմին խրախուսելն է:]]
[[Պատկեր:La mejor Hinchada de Futbol Argentino.jpg|մինի|Ֆուտբոլում երկրպագուների հիմնական նպատակը խաղի ընթացքում իրենց թիմին խրախուսելն է:]]
Արմաը ամենալավնա ։)
'''Ֆուտբոլ''' ({{lang-en|football}}, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

== Տեխնիկական չափանիշներ ==
Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90,728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է [[Հյուսիսային Կորեա]]յում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 150, 000 հանդիսական։
[[Պատկեր:Santiagobernabeupanoramav2.jpg||մինի|225px|[[Ռեալ Մադրիդ]] ՖԱ-ի խաղադաշտը՝ 105x70 մ]]
Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։

== Հիմնական կանոններ ==
• Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին,

• Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի,

• Խաղացողներին արգելվում է կոշիկների վրա կրել մեխեր, երկաթե թիթեղներ կամ ռետինե կոշիկներ,

• Ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև 15 րոպեով դադար,

• Խաղին մասնակցում են երկու թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։

Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտի կեսում են գտնվում, և նրանց առաջնային նպատակն է գոլ խփել։

Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։

Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 [[մետր]] հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

== Խաղացողներ ==
Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն մի խաղի ընթացքում երեք անգամ։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են 14 հոգու

* [[Դարպասապահ]] - պաշտպանում է դարպասը
* [[Պաշտպան]]ներ - խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին և գործում են իրենց կիսադաշտում։ Լինում են՝
* Աջ պաշտպաններ - գործում են աջ թևում
* Ձախ պաշտպաններ - գործում են ձախ թևում
* Կենտրոնական պաշտպաններ - գործում են կենտրոնում
* Ունիվերսալ պաշտպաններ - կարող են գործել բոլոր դիրքերում
* [[Կիսապաշտպան]]ներ - Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակ, կախված խաղից՝ կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում։ Լինում են՝
* Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ - Կատարում են հարձակվողական ֆունկցիա
* Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ - Կատարում են պաշտպանական ֆունկցիա
* Ունիվերսալ կիսապաշտպաններ - Կատարում են և՛ պաշտպանական, և՛ հարձակվողական ֆունկցիա
* [[Հարձակվող (ֆուտբոլ)|Հարձակվող]]ներ - Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասին, գործում են հակառակորդի կիսադաշտում։ Լինում են՝
* Կենտրոնական հարձակվողներ - Գործում են կենտրոնում, նպատակը՝ գրավել հակառակորդի դարպասը
* Եզրային հարձակվողներ կամ վինգերներ - Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
* Հետ քաշված հարձակվողներ - Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը՝ փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին։
Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։

== Պատմական ակնարկ ==
Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են [[մ.թ.ա. 2500]] թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ [[Հին Հունաստան]]ում տարածված էր [[գնդակ]]ով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է [[մ. թ. ա. 180|մ.թ.ա 180]] թվականով։ [[Պոլուքս]]ի [[հունարեն]] [[բառարան]]ում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի [[ռեգբի]]ի հատկանշական տարրերից է։

[[Հին Հունաստան]]ում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է [[Հին Հռոմ|հինհռոմեական]] «հարպաստում» խաղին, որը [[Մեծ Բրիտանիա]] և [[Եվրոպա]] են բերել [[Հուլիոս Կեսար]]ի [[լեգեոն]]երները։

Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում [[Չինաստան]]ում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։
Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։
[[Մ.թ.ա. 206]] թվականից մինչև մ.թ. [[25]] թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ [[Ճապոնիա]]յում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։

Մինչ այսօր [[Իտալիա]]յում պահպանվել է [[միջնադար]]յան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ [[մայիս]]ի առաջին [[կիրակի]] օրը և [[հունիսի 24]]-ին, խաղացել են [[Ֆլորենցիա]]յում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։

Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է [[Անգլիա]]ն, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝ Շեֆիլդ Յունայթեդը ([[1855]]-[[1957]]) և [[Անգլիայի ֆուտբոլային միություն|առաջին ազգային առաջնությունը]] ([[1863]]) հիմնվել են [[Անգլիա]]յում։ [[1904]] թվականին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ [[ՖԻՖԱ]]։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել [[1902]] թվականին՝ [[Ավստրիա]]-[[Հունգարիա]], [[Արգենտինա]]-[[Ուրուգվայ]]։ [[Օլիմպիական խաղեր]]ի ծրագրում մտցվել է [[1900]] թվականից։ [[1930]] թվականից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ [[1955]] թվականից՝ [[Եվրոպա]]յի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, [[1960]] թվականից՝ գավաթակիրների գավաթի, [[1973]] թվականից [[ՈՒԵՖԱ]] գավաթի կանոնավոր հանդիպումները։

== Հետաքրքիր փաստեր Ֆուտբոլի աշխարհի առաջնություն և աշխարհի գավաթի մասին ==
[[Պատկեր:Flag of Brazil.svg|350px|մինի|Բրազիլիայի դրոշը]]
* [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն|Աշխարհի առաջնություն]]ներն անց են կացվում [[1930]] թվականից։ Նախաձեռնողը ֆրանսիացի [[Ժյուլ Ռիմե]]ն է ([[1874]]-[[1956]] թվականներ)։ Նա [[ՖԻՖԱ]]-ի (ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) նախագահն էր 1930-[[1954]] թվականներին։ [[1946]] թվականին ՖԻՖԱ-ն որոշեց աշխարհի առաջնության գավաթն անվանել Ժյուլ Ռիմեի անունով։
* [[1950]] թվականին [[Բրազիլիա]]յում կառուցվեց 200 հազար տեղանոց «Մարականա» մարզադաշտը։
* Ֆուտբոլի առաջին առաջնությունում առաջին գոլը խփել է ֆրանսիացի [[Լյուսինե Լորան|Լյուսիեն Լորան]]ը։
* Աշխարհի գավաթ (Ժ. Ռիմեի գավաթ) 1930 թվականին Ռիմեի պատվերով պատրաստել է ֆրանսիացի ոսկերիչ [[Աբել Լեֆյոր]]ը։ Գավաթը կշռում էր 1 կգ 800 գրամ։ Հաղթանակի աստվածուհի [[Նիկե]]ի ոսկե արձանիկի բարձրությունը 30 սմ էր։
* [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ գավաթը պահպանեց [[Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա]]յի նախագահ Բարասին։
* [[1966]] թվականին գավաթը անհետացավ։ Այն գտավ լոնդոնցի Քորբեթը իր այգում զբոսնելիս։
* [[1983]] թվականին կրկին առևանգվում է 47 հազար [[դոլար]] արժողությամբ գավաթը, այս անգամ՝ ընդմիշտ։ Բրազիլիայում ձուլեցին «Ոսկե աստվածուհու» կրկնօրինակը։
* Նոր գավաթը (մաքուր [[Ոսկի|ոսկու]]ց, երկրագնդի պատկերով, 36 սմ բարձրությամբ և 5 կգ քաշով) պատրաստել է իտալացի ոսկերիչ [[Սիլվիո Գազանգա]]ն։

== Ֆուտբոլի աշխարհի առաջնություններ ==

{| class="wikitable sortable"
|-
! Տարի !! Խաղերի անցկացման վայր !! Չեմպիոն !! 2-րդ տեղ գրավողներ !! 3-րդ տեղ գրավողներ
|-
| [[1930]] || [[Ուրուգվայ]] || [[Ուրուգվայ]] || [[Արգենտինա]] || [[ԱՄՆ]]
|-
| [[1934]] || [[Իտալիա]] || [[Իտալիա]] || [[Չեխոսլովակիա]] || [[Գերմանիա]]
|-
| [[1938]] || [[Ֆրանսիա]] || [[Իտալիա]] || [[Հունգարիա]] || [[Բրազիլիա]]
|-
| [[1950]] || [[Բրազիլիա]] || [[Ուրուգվայ]] || [[Բրազիլիա]] || [[Շվեդիա]]
|-
| [[1954]] || [[Շվեյցարիա]] || [[Գերմանիա]] || [[Հունգարիա]] || [[Ավստրիա]]
|-
| [[1958]] || [[Շվեդիա]] || [[Բրազիլիա]] || [[Շվեդիա]] || [[Ֆրանսիա]]
|-
| [[1962]] || [[Չիլի]] || [[Բրազիլիա]] || [[Չեխոսլովակիա]] || [[Չիլի]]
|-
| [[1966]] || [[Անգլիա]] || [[Անգլիա]] || [[Գերմանիա]] || [[Պորտուգալիա]]
|-
| [[1970]] || [[Մեքսիկա]] || [[Բրազիլիա]] || [[Իտալիա]] || [[Գերմանիա]]
|-
| [[1974]] || [[Գերմանիա]] || [[Գերմանիա]] || [[Հոլանդիա]] || [[Լեհաստան]]
|-
| [[1978]] || [[Արգենտինա]] || [[Արգենտինա]] || [[Հոլանդիա]] || [[Բրազիլիա]]
|-
| [[1982]] || [[Իսպանիա]] || [[Իտալիա]] || [[Գերմանիա]] || [[Լեհաստան]]
|-
| [[1986]] || [[Մեքսիկա]] || [[Արգենտինա]] || [[Գերմանիա]] || [[Ֆրանսիա]]
|-
| [[1990]] || [[Իտալիա]] || [[Գերմանիա]] || [[Արգենտինա]] || [[Իտալիա]]
|-
| [[1994]] || [[ԱՄՆ]] || [[Բրազիլիա]] || [[Իտալիա]] || [[Շվեդիա]]
|-
| [[1998]] || [[Ֆրանսիա]] || [[Ֆրանսիա]] || [[Բրազիլիա]] || [[Խորվաթիա]]
|-
| [[2002]] || [[Ճապոնիա]]/[[Կորեա]] || [[Բրազիլիա]] || [[Գերմանիա]] || [[Թուրքիա]]
|-
| [[2006]] || [[Գերմանիա]] || [[Իտալիա]] || [[Ֆրանսիա]] || [[Գերմանիա]]
|-
| [[2010]] || [[Հարավաֆրիկյան Հանրապետություն]] || [[Իսպանիա]] || [[Հոլանդիա]] || [[Գերմանիա]]
|-
| [[2014]] || [[Բրազիլիա]] || [[Գերմանիա]] || [[Արգենտինա]] || [[Հոլանդիա]]
|-
|2018 || Ռուսաստան || Ֆրանսիա || Խորվաթիա || Բելգիա
|}

=== Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներ ===
{| class="wikitable sortable"
|-
! Տարի !! Ֆուտբոլիստ !! Երկիր
|-
| [[1930]] || [[Խոսե Անդրադե]] || [[Ուրուգվայ]]
|-
| [[1934]] || [[Ֆրանտիշեկ Պլանիչկա]] || [[Չեխոսլովակիա]]
|-
| [[1938]] || [[Լեոնիդաս դա Սիլվա]] || [[Բրազիլիա]]
|-
| [[1950]] || [[Ադեմիր]] || [[Բրազիլիա]]
|-
| [[1954]] || [[Շանդոր Կոչիշ]] || [[Հունգարիա]]
|-
| [[1958]] || [[Ժյուստ Ֆոնտեն]] || [[Ֆրանսիա]]
|-
| [[1962]] || [[Գարինչա]] || [[Բրազիլիա]]
|-
| [[1966]] || [[Էյսեբիո]] || [[Պորտուգալիա]]
|-
| [[1970]] || [[Պելե]] || [[Բրազիլիա]]
|-
| [[1974]] || [[Յոհան Կրուիֆ]] || [[Հոլանդիա]]
|-
| [[1978]] || [[Մարիո Կեմպես]] || [[Արգենտինա]]
|-
| [[1982]] || [[Պաոլո Ռոսսի]] || [[Իտալիա]]
|-
| [[1986]] || [[Դիեգո Մարադոնա]] || [[Արգենտինա]]
|-
| [[1990]] || [[Սալվատորե Սկիլլաչի]] || [[Իտալիա]]
|-
| [[1994]] || [[Ռոմարիո]] || [[Բրազիլիա]]
|-
| [[1998]] || [[Զինեդին Զիդան]] || [[Ֆրանսիա]]
|-
| [[2002]] || [[Ռոնալդո]] || [[Բրազիլիա]]
|-
| [[2006]] || [[Զինեդին Զիդան]] || [[Ֆրանսիա]]
|-
| [[2010]] || [[Դիեգո Ֆորլան]] || [[Ուրուգվայ]]
|-
| [[2014]] || [[Լիոնել Մեսսի]] || [[Արգենտինա]]
|-
| [[2018]] || [[Լուկա Մոդրիչ]] || [[Խորվաթիա]]
|}

== Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուներ ==

{| class="wikitable sortable"
|-
! Տարի !! Ռմբարկուներ !! Գոլեր
|-
| [[1930]] || [[Գիլերմո Ստաբիլե]] ([[Արգենտինա]]) || 8
|-
| [[1934]] || [[Օլդրժիխ Նեեդլի]] ([[Չեխոսլովակիա]]), [[Սկիավիո]] ([[Իտալիա]]), [[Կոնեն]] ([[Գերմանիա]]) || 5-ական
|-
| [[1938]] || [[Լեոնիդաս դա Սիլվա]] ([[Բրազիլիա]]) || 8
|-
| [[1950]] || [[Ադեմիր]] ([[Բրազիլիա]]) || 9
|-
| [[1958]] || [[Շանդոր Կոչիշ]] ([[Հունգարիա]]) || 11
|-
| [[1962]] || [[Ժյուստ Ֆոնտեն]] ([[Ֆրանսիա]]) || 13
|-
| [[1966]] || [[Գարինչա]], [[Վավա]] ([[Բրազիլիա]]), [[Լեոնել Սանչես]] ([[Չիլի]]), [[Դրաժան Երկովիչ]] ([[Հարավսլավիա]]), [[Ֆլորիան Ալբերտ]] ([[Հունգարիա]]), [[Վալենտին Իվանով]] ([[ԽՍՀՄ]]) || 4-ական գոլ
|-
| [[1970]] || [[Գերդ Մյուլլեր]] ([[ԳՖՀ]]) || 10
|-
| [[1974]] || [[Գժեգոժ Լյատո]] ([[Լեհաստան]]) || 7
|-
| [[1978]] || [[Մարիո Կեմպես]] ([[Արգենտինա]]) || 6
|-
| [[1982]] || [[Պաոլո Ռոսսի]] ([[Իտալիա]]) || 6
|-
| [[1986]] || [[Գարի Լինեկեր]] ([[Անգլիա]]) || 6
|-
| [[1990]] || [[Սալվատորե Սկիլլաչի]] ([[Իտալիա]]) || 6
|-
| [[1994]] || [[Օլեգ Սալենկո]] ([[Ռուսաստան]]), [[Խրիստո Ստոիչկով]] ([[Բուլղարիա]]) || 6-ական
|-
| [[1998]] || [[Դավոր Շուկեր]] ([[Խորվաթիա]]) || 6
|-
| [[2002]] || [[Ռոնալդո]] ([[Բրազիլիա]]) || 8
|-
| [[2006]] || [[Միրոսլավ Կլոզե]] ([[Գերմանիա]]) || 5
|-
| [[2010]] || [[Միրոսլավ Կլոզե]] ([[Գերմանիա]]), [[Դավիդ Վիլյա]] ([[Իսպանիա]]), [[Ուեսլի Սնեյդեր]] ([[Հոլանդիա]]), [[Թոմաս Մյուլլեր]] ([[Գերմանիա]]), [[Դիեգո Ֆորլան]] ([[Ուրուգվայ]]) || 5-ական
|-
| [[2014]] || [[Խամես Ռոդրիգես]] ([[Կոլումբիա]]) || 6
|-
| [[2018]] || [[Հարի Քեյն]] ([[Անգլիա]]) || 6
|}

== Դարի լավագույն ֆուտբոլիստ ==
{{Հիմնական|Պելե}}
[[Պատկեր:Pele200802FabioRodriguesPozzebomAgenciaBrasil.jpg|200px|մինի|աջից|Պելե]]
[[Էդսոն Արանտես Դու Նասիմենտու]] ({{lang-pt|Edson Arantes do Nascimento}}), ով հայտնի է որպես '''Պելե''' ({{lang-pt|Pelé}}), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական [[հարձակվող]], նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։

Հանդես է եկել «Բաուրու» ([[1950]]-[[1955]] թվականներ), «Սանթոս» ([[1956]]-[[1974]] թվականներ) և [[Նյու Յորք]]ի «Կոսմոս» ([[1975]]-[[1977]] թվականներ) թիմերում։

[[Բրազիլիայի ազգային հավաքական]]ում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է ([[1958]], [[1962]] և [[1970]] թվականներ)։ [[1958]] թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև [[1966]] թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին՝ աշխարհի լավագույն մարզիկ։ [[Հարավային Ամերիկա]]ի լավագույն ֆուտբոլիստ ([[1973]] թվական)։

Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13:0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է [[Բրազիլիա]]յի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։
1950 թվական-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում։ 1956 թվական-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ [[1957]] թվական-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է [[Արգենտինա]]յի դարպասը։

== Ֆուտբոլը Հայաստանում ==
[[Պատկեր:Mecz Polska - Armenia 04 ssj 20070328.jpg|thumb|[[Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական|Հայաստան]] - [[Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքական|Լեհաստան]] 2007 թվական:]]
Հայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են [[Կ. Պոլիս|Կ.Պոլսում]], [[Իզմիր]]ում:Առաջին հայկական ակումբը բացվել էր դեռ 1900թ. Զմյուռնիայում։ Դրանք էին՝ «Բալթա–Լիման», «Արաքս», «Տորք», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ» և այլն։ [[ՀԽՍՀ]]-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներ։ Ակումբները գործել են [[Ալեքսանդրապոլ]]ում կամ [[Լենինական]]ում, [[Էջմիածին]]ում, [[Երևան]]ում։ [[1920]] թվականին [[Երևան]]ի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել [[1930]] թվականին Երևանի և [[Գերմանիա]]յի բանվորական միության թիմերի միջև։ [[1939]] թվականից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954 թվականներ՝ Դինամո, 1963 թվականից՝ Արարատ) իրավունք է ստացել մասնակցելու համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին։ [[Արարատ ՖԱ|Արարատը]] [[1973]] և [[1975]] թվականներին նվաճել է [[ԽՍՀՄ]] գավաթը։ 1991 թվականից սկսած՝ անցկացվում են [[Հայաստանի Բարձրագույն խումբ (ֆուտբոլ)|Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ]]։

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ֆուտբոլային հայկական ակումբներ են ստեղծվել նաև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի խոշոր քաղաքներում։

1911 թվականին Կ․Պոլսի «Հայաստան» ակումբը դարձել է Հունաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարի հաղթողը, իսկ 1913 թվականին Օսմանյան կայսրության ուսումնական հաստատությունների մրցաշարում «Կիլիկիան» զբաղեցրեց առաջին տեղը։

Հայերի և թուրքերի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1906 թվականի ամռանը, որի ժամանակ Կ․Պոլսի «Բալթա–Լիման» 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրքական «Գալաթասարայ»–ի նկատմամբ, որից հետո «Բալթա–Լիման» բաժանվեց «Արաքս»–ի և «Տորք»–ի։ «Արաքսը դարձավ լավագույն հայկական ակումբը, որը իր մարզումներն անցացնում էր Կ․Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուրում»։ Թիմը մեծ համբավ էր ձեռք բերել և հաճախ ուրախացնում էր իր երկրպագուներին հաղթանակներով։

1918 թվականից Հայաստանի Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ և Երևան քաղաքներում սկսեցին գործել ֆուտբոլային ակումբներ։

Հայկական թիմերի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1920 թվականի մայիսի 28-ին Երևանի և Ալեքսանդրապոլի միջև՝ Երևանի Անգլիական այգում։

Մեր ժամանակների ճանաչված հայազգի ֆուտբոլիստներից է [[Հենրիխ Մխիթարյան]]ը, ով 2013-2016 թվականներին հաջողությամբ հանդես էր գալիս Գերմանիայի առաջնությունում «[[Բորուսիա Դորտմունդ]]» ակումբում։ 2016 թվականի ամռանը նա Բորուսիայից տեղափոխվեց անգլիական «[[Մանչեսթեր Յունայթեդ|Մանչեսթեր]] Յունայթեդ» , որտեղ հասավ մեծ հաջողությունների, և դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը կարողացավ նվաճել Եվրոպայի սուպերգավաթը։ 2018 թվականի հունվարի 22-ին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել [[Լոնդոն]]ի [[Արսենալ ՖԱ|«Արսենալի»]] հետ, ներկայումս հանդես է գալիս իտալական [[Ռոմա ՖԱ]]-ում։

== Տես նաև ==
* [[Պորտալ:Ֆուտբոլ]]
* [[Հենրիխ Մխիթարյան]]
* [[Հայաստանի ֆուտբոլի առաջնություն]]

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

== Արտաքին հղումներ ==
{{commons|Football}}
{{վիքիքաղվածք}}
*[https://armsport.am/category/football/ Ֆուտբոլի մասին լուրեր]
{{Վիքիբառարան}}
{{Օլիմպիական մարզաձևեր}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}

{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}


[[Կատեգորիա:Թիմային մարզաձևեր]]
[[Կատեգորիա:Թիմային մարզաձևեր]]

14:55, 9 Ապրիլի 2024-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆուտբոլ (այլ կիրառումներ)
Ֆուտբոլ
Տեսակsport industry?
Այլ անուններսոկեր, ֆութի, «գեղեցիկ խաղը», «համաշխարհային խաղը»
ՄարմինՖԻՖԱ
Ծագման երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թիմ մեծ7[1]
Թիմ փոքր22[2]
Սեռարական
Կարգավիճակթիմային, գնդակով խաղ
ՀարմարանքՖուտբոլի գնդակ
Վայր120 x 90 մ, Ֆուտբոլային դաշտ
Առաջին առաջնություն1863 թվական, Անգլիա (Անգլիայի ֆուտբոլային միության ձևավորումը)
Օլիմպիական խաղերսկսած 1900 թվականից
Տարբերվում էՖուտբոլ
ՊորտալՊորտալ:Ֆուտբոլ
 Association football Վիքիպահեստում
Ֆուտբոլում երկրպագուների հիմնական նպատակը խաղի ընթացքում իրենց թիմին խրախուսելն է:

Արմաը ամենալավնա ։)

  1. https://www.fifa.com/mm/document/afdeveloping/refereeing/law_3_the_number_of_players_en_47419.pdf
  2. https://www.lexico.com/en/definition/soccer