Jump to content

«The Guardian»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 5.46.101.247 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել InternetArchiveBot մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում հետշրջված
REYLO WILL CEASE TO EXIST!!!
Պիտակներ՝ Ձեռքով հետշրջում հետշրջված
Տող 1. Տող 1.

{{Տեղեկաքարտ Պարբերական}}


'''The Guardian''' ('''«Գարդիան»'''), օրաթերթ [[Մեծ Բրիտանիա]]յում, հիմնվել է [[Մանչեսթեր]]ում 1821 թվականին ''The Manchester Guardian'' անունով։ 1959 թվականին փոխել է անունը այժմյանով, իսկ 1964 թվականին խմբագրությունը տեղափոխվել է Լոնդոն։ Կիրակնօրյա թողարկումը ձևակերպված է ''[[The Observer]]'' թերթի տեսքով (Guardian խմբի անդամ է դարձել [[1993]] թվականին)։ Պատկանում է [[Guardian Media Group]] ընկերությունների խմբին։
'''The Guardian''' ('''«Գարդիան»'''), օրաթերթ [[Մեծ Բրիտանիա]]յում, հիմնվել է [[Մանչեսթեր]]ում 1821 թվականին ''The Manchester Guardian'' անունով։ 1959 թվականին փոխել է անունը այժմյանով, իսկ 1964 թվականին խմբագրությունը տեղափոխվել է Լոնդոն։ Կիրակնօրյա թողարկումը ձևակերպված է ''[[The Observer]]'' թերթի տեսքով (Guardian խմբի անդամ է դարձել [[1993]] թվականին)։ Պատկանում է [[Guardian Media Group]] ընկերությունների խմբին։

14:51, 14 Օգոստոսի 2023-ի տարբերակ


The Guardian («Գարդիան»), օրաթերթ Մեծ Բրիտանիայում, հիմնվել է Մանչեսթերում 1821 թվականին The Manchester Guardian անունով։ 1959 թվականին փոխել է անունը այժմյանով, իսկ 1964 թվականին խմբագրությունը տեղափոխվել է Լոնդոն։ Կիրակնօրյա թողարկումը ձևակերպված է The Observer թերթի տեսքով (Guardian խմբի անդամ է դարձել 1993 թվականին)։ Պատկանում է Guardian Media Group ընկերությունների խմբին։

Թերթի կայքը բրիտանական թերթերի մեջ ամենամեծ թվով հաճախելիություն ունեցողն է (Alexa-ի տվյալների համաձայն[1][2]), հայտնի է որպես «որակյալ մամուլ» (quality press). բացի այդ՝ կայքի նյութերը կարող են տարբերվել թղթե տպագրության նյութերից։ 2013 թվականին «Press Gazette»-ի կողմից հրապարակված հոդվածի համաձայն՝ բոլոր բրիտանական թերթերից The Guardian-ը ամենաշատ ընթերցվողն էր որակյալ տպագրություններից (անգլ.՝ quality title). ուսումնասիրության ժամանակ հաշվի էին առնվել թե՛ թղթե տարբերակի վաճառքը, թե՛ կայքի դիտումները[3]։ Գիտական աշխատանքներում թերթը բնորոշվում է որպես ազդեցիկ[4], հեղինակավոր[5] և «որակյալ թերթ» (անգլ.՝ quality newspaper)[6][7][8], ինչպես նաև աշխարհի ամենահարգված թերթերից մեկը[9]։

Պատմություն

Քաղաքական հայացքների համար թերթը համարում են ձախ-ազատական։ Նրա նախորդը՝ The Manchester Guardian-ը, հիմնվել է լիբերալ բուրժուազիայի մի խմբի կողմից՝ Ջոն Էդվարդ Թեյլորի գլխավորությամբ, այն բանից հետո, ինչ ոստիկանությունը փակեց առավել ծայրահեղական The Manchester Observer-ը, որը լուսաբանում էր Մանչեսթերյան ջարդերը։ Քաղաքականապես The Manchester Guardian-ը գտնվում էր Ազատական կուսակցության կողքին՝ աստիճանաբար տեղափոխվելով ձախ։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվում էր հանրապետականների կողքին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թերթը չէր աջակցում առողջապահության պետական համակարգին։ 20-րդ դարի երկրորդ կեսից The Guardian-ի խմբագրակազմը բավականին սերտ կապերի մեջ էր գտնվում Լեյբորիստական կուսակցության հետ, չնայած 1981 թվականին առանցքային հեղինակների մի մասն անցավ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։

2005 թվականի սեպտեմբերի 12-ին թերթն անցավ նվազեցված ձևաչափի՝ «բեռլիներ»։ Թերթը դարձավ 6 սմ նեղ և 12 սմ կարճ։ «Բեռլիներ» ձևաչափը արտաքին տեսքով նման է աղյուսակային ձևաչափին (А3), սակայն չափերի մեջ որոշակի տարբերություններ կան։ Նոր տարբերակում «Գարդիան»-ը փոխեց և՛ նյութերի տառաչափերը, և՛ տարբերանշանը։ Թերթի անվանման նոր ձևավորումը արվախ էր սև տառերով մանուշակագույն ֆոնի վրա։ Փորձագետների կարծիքով՝ «նոր տարբերանշանը դիզայնով դարձել է ավելի նման ինտերնետ-թողարկումների տարբերանշաններին»։ 2006 թվականից նվազեցված ձևաչափի անցան նաև տպագրվող «Գարդիան»-ը և կիրակնօրյա The Observer շաբաթաթերթը։

Գլխավոր խմբագիրներ

Ալան Ռասբրիջեր (Rusbridger, 1995 - ներկա)

  • Ջոն Էդվարդ Թեյլոր (1821-1844)
  • Ջերեմի Գարնեթ (1844-1861) (Ռասել Սքոթ Թեյլորի հետ միասին՝ 1847 թվականից մինչև 1848 թվականը)
  • Էդվարդ Թեյլոր (1861-1872)
  • Չարլզ Պրեստվիճ Սքոթ (1872-1929)
  • Թեդ Սքոթ (1929-1932)
  • Ուիլյամ Պերսիվալ Կրոզյե (1932-1944)
  • Ալֆրեդ Փաուել Ուոդսուորթ (1944-1956)
  • Էլեսթեր Հիզերինգթոն (1956-1975)
  • Փիթեր Փրեսթոն (1975-1995)

Ծանոթագրություններ

  1. «Alexa-ի վարկանշային աղյուսակը «Լուրեր» բաժնում». Արխիվացված է օրիգինալից 2017-12-27-ին. Վերցված է 2016-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Alexa-ի վարկանիշը Guardian-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ամենամեծ հաճախելիություն ունեցող կայքերի ցանկում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. UK newspapers ranked by total readership (print and online)
  4. Stepchenkova S., Eales J. S. Destination image as quantified media messages: The effect of news on tourism demand //Journal of Travel Research. – 2011. – Т. 50. – №. 2. – С. 198-212.(չաշխատող հղում)
  5. Vujakovic P. Views of the world: maps in the British prestige ‘press’ //Bulletin of the Society of Cartographers. – 1999. – Т. 33. – №. 1. – С. 1-14.
  6. Doulton H., Brown K. Ten years to prevent catastrophe?: Discourses of climate change and international development in the UK press //Global Environmental Change. – 2009. – Т. 19. – №. 2. – С. 191-202.
  7. «Parry K. A visual framing analysis of British press photography during the 2006 Israel-Lebanon conflict //Media, War & Conflict. – 2010. – Т. 3. – №. 1. – С. 67-85». Արխիվացված է օրիգինալից 2015-07-09-ին. Վերցված է 2016-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Dean J. Feminism in the papers: Contested feminisms in the British quality press //Feminist Media Studies. – 2010. – Т. 10. – №. 4. – С. 391-407.
  9. Fahmy S., Kim D. Picturing the Iraq War Constructing the Image of War in the British and US Press //International Communication Gazette. – 2008. – Т. 70. – №. 6. – С. 443-462.

Արտաքին հղումներ