«Շինարարական նյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Թարմացնել}}
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Teghut Mine - cement trucks.jpg|մինի|Ցեմենտի բեռնատարները Թեղուտի հանքավայրում]]
[[Պատկեր:Teghut Mine - cement trucks.jpg|մինի|Ցեմենտի բեռնատարները Թեղուտի հանքավայրում]]
'''Շինարարական նյութեր''', '''շինանյութեր''', շենքերի, [[կառույցներ]]ի, ճանապարհների կառուցման և հարդարման համար օգտագործվող նյութեր։ Շինանյութերի արտադրությանը բնորոշ է [[մետալուրգիա]]յի, [[քիմիա]]յի, [[էներգետիկա]]յի հետ համակցման միտումը։ Ըստ ծագման՝ շինանյութերը լինում են բնական (օրինակ, քարային շինանյութեր, [[փայտանյութեր]]) և արհեստական (օրինակ, [[ցեմենտ]], [[բետոն]], [[աղյուս]])։ Ըստ կիրառման բնագավառի՝ շինանյութերը բաժանվում են որմնանյութերի, տանիքանյութերի, կապակցանյութերի, մեկուսանյութերի, երեսապատման, դրվագման, սանիտարատեխնիկական, ճանապարհաշինական և այլ նյութերի։ Ըստ քիմիական բաղադրության շինանյութերը ստորաբաժանվում են երկու հիմնական դասի՝ անօրգանական ([[քար]], [[ավազ]], [[կիր]], [[ցեմենտ]], [[գաջ]], [[մետաղ]], [[ապակի]] և այլն) և օրգանական ([[փայտ]], [[պլաստմասսա]], [[բիտում]], [[օլիֆ]] և այլն)։ Ըստ ֆիզիկական վիճակի՝ շինանյութերը լինում են պինդ (հիմնականում) և հեղուկ։ Պինդ շինանյութեր կարող են լինել խիտ կամ ծակոտկեն (օրինակ, փքած պեռլիտ, գազասիլիկատ)։
'''Շինարարական նյութեր''', '''շինանյութեր''', շենքերի, [[կառույցներ]]ի, ճանապարհների կառուցման և հարդարման համար օգտագործվող նյութեր։ Շինանյութերի արտադրությանը բնորոշ է քիմիայի, [[էներգետիկա]]յի հետ համակցման միտումը։ Ըստ ծագման՝ շինանյութերը լինում են բնական (օրինակ, [[Քարային շինանյութեր|քարային շինանյութեր,]] [[փայտանյութեր]]) և արհեստական (օրինակ, [[ցեմենտ]], [[բետոն]], [[աղյուս]])։


Որպես շինանյութ հնում օգտագործել են թրծած [[աղյուս]], [[կղմինդր]], բրուտագործական խողովակներ, հետագայում՝ կապակցանյութեր, որոնք պահպանում են իրենց ամրությունը նաև ջրում։ [[XIX դար]]ի 1-ին քառորդում [[ցեմենտ]]ի հայտնագործումը պայմանավորեց [[շինարարություն|շինարարության]] մեջ բետոնի և երկաթբետոնի կիրառումը։ Շինանյութերի արտադրության հումքային բազան գործնականում անսպառ է․ Բարձր տեմպերով են աճել [[հանքային հումք]]ի արդյունահանումն ու [[սև մետաղ]]ների գլանվածքի արտադրությունը, ոչ հանքային հումքի բազմաթիվ տեսակներից տարբեր շինանյութերի ստացումը, ոչ հանքային հումքի և արդյունաբերական թափոնների համալիր օգտագործումը։
Որպես շինանյութ հնում օգտագործել են թրծած [[աղյուս]], [[կղմինդր]], բրուտագործական խողովակներ, հետագայում՝ կապակցանյութեր, որոնք պահպանում են իրենց ամրությունը նաև ջրում։ [[XIX դար]]ի առաջին քառորդում [[ցեմենտ]]ի հայտնագործումը պայմանավորեց [[շինարարություն|շինարարության]] մեջ բետոնի և երկաթբետոնի կիրառումը։ Շինանյութերի արտադրության հումքային բազան գործնականում անսպառ է․ Բարձր տեմպերով են աճել [[հանքային հումք]]ի արդյունահանումն ու [[սև մետաղ]]ների գլանվածքի արտադրությունը, ոչ հանքային հումքի բազմաթիվ տեսակներից տարբեր շինանյութերի ստացումը, ոչ հանքային հումքի և արդյունաբերական թափոնների համալիր օգտագործումը։


Շինանյութերի որակը բնորոշվում է ծավալային կշռով (բնութագրում է [[ծակոտկենություն]]ը, հետևաբար և [[ջերմահաղորդականություն]]ը), գազանցիկությամբ (էական նշանակություն ունի շենքի օդափոխության համար), անջրանցիկությամբ (կարևոր է, հատկապես, [[հիդրոտեխնիկական կառույցներ]]ի համար), սառնակայունությամբ (արտահայտվում է ջրահագեցած շինանյութերի բազմակի սառեցմանն ու սառնահալմանը դիմադրելու ունակությամբ), հրակայունությամբ և այլն։ Երեսապատման նյութերի համար կարևոր է նաև արտաքին տեսքը։
Շինանյութերի որակը բնորոշվում է ծավալային կշռով (բնութագրում է [[ծակոտկենություն]]ը, հետևաբար և [[ջերմահաղորդականություն]]ը), գազանցիկությամբ (էական նշանակություն ունի շենքի օդափոխության համար), անջրանցիկությամբ (կարևոր է, հատկապես, [[հիդրոտեխնիկական կառույցներ]]ի համար), սառնակայունությամբ (արտահայտվում է ջրահագեցած շինանյութերի բազմակի սառեցմանն ու սառնահալմանը դիմադրելու ունակությամբ), հրակայունությամբ և այլն։ Երեսապատման նյութերի համար կարևոր է նաև արտաքին տեսքը։

14:38, 31 Հուլիսի 2023-ի տարբերակ

Ցեմենտի բեռնատարները Թեղուտի հանքավայրում

Շինարարական նյութեր, շինանյութեր, շենքերի, կառույցների, ճանապարհների կառուցման և հարդարման համար օգտագործվող նյութեր։ Շինանյութերի արտադրությանը բնորոշ է քիմիայի, էներգետիկայի հետ համակցման միտումը։ Ըստ ծագման՝ շինանյութերը լինում են բնական (օրինակ, քարային շինանյութեր, փայտանյութեր) և արհեստական (օրինակ, ցեմենտ, բետոն, աղյուս

Որպես շինանյութ հնում օգտագործել են թրծած աղյուս, կղմինդր, բրուտագործական խողովակներ, հետագայում՝ կապակցանյութեր, որոնք պահպանում են իրենց ամրությունը նաև ջրում։ XIX դարի առաջին քառորդում ցեմենտի հայտնագործումը պայմանավորեց շինարարության մեջ բետոնի և երկաթբետոնի կիրառումը։ Շինանյութերի արտադրության հումքային բազան գործնականում անսպառ է․ Բարձր տեմպերով են աճել հանքային հումքի արդյունահանումն ու սև մետաղների գլանվածքի արտադրությունը, ոչ հանքային հումքի բազմաթիվ տեսակներից տարբեր շինանյութերի ստացումը, ոչ հանքային հումքի և արդյունաբերական թափոնների համալիր օգտագործումը։

Շինանյութերի որակը բնորոշվում է ծավալային կշռով (բնութագրում է ծակոտկենությունը, հետևաբար և ջերմահաղորդականությունը), գազանցիկությամբ (էական նշանակություն ունի շենքի օդափոխության համար), անջրանցիկությամբ (կարևոր է, հատկապես, հիդրոտեխնիկական կառույցների համար), սառնակայունությամբ (արտահայտվում է ջրահագեցած շինանյութերի բազմակի սառեցմանն ու սառնահալմանը դիմադրելու ունակությամբ), հրակայունությամբ և այլն։ Երեսապատման նյութերի համար կարևոր է նաև արտաքին տեսքը։

Շինանյութերի արդյունաբերությունը բնակարանային, արդյունաբերական, գյուղատնտեսական և շինարարության այլ տեսակների համար շինանյութեր արտադրող արդյունաբերության ճյուղերի համախումբն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 498