Սպանություն Էբի Գրեյնջում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպանություն Էբի Գրեյնջում
The Adventure of the Abbey Grange
The Adventure of the Abbey Grange 03.jpg
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Շերլոկ Հոլմս, բժիշկ Վաթսոն և Inspector Hopkins?
Ստեղծման տարեթիվ1904
ՇարքՇերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոկ Հոլմսի մատենագիտություն
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակված էThe Strand Magazine?
Հրատարակման տարեթիվսեպտեմբեր 1904
The Adventure of the Abbey Grange Վիքիպահեստում

«Սպանություն Էբի Գրեյնջում» (անգլ.՝ The Adventure of the Abbey Grange), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ պատմվածքն է։ Այն գրվել է 1904 թվականին։ Պատմվածքը մտնում է «Շերլոկ Հոլմսի վերադարձը» շարքի մեջ։ Պատմվածքի գլխավոր հերոսը խուզարկու Շերլոկ Հոլմսն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլսմը Վատսոնին արթնացնում է վաղ առավոտյան, քանի որ շտապում էր Էբի Գրեյնջումում՝ Չիզըլհերստում տեղի ունեցած սպանության դեպքի վայր։ Պարոն Յուստիս Բրեքընսթոլին սպանվել է, հավանաբար, գողերի կողմից։ Խուզարկու Հոպկինսը կարծում է, որ սա հանրահայտ Ռենդըլների ավազակախումբի, որը կազմված էր հորից և երկու որդիներից, ձեռքի գործն է։

Էբի Գրեյնջում ժամանելուն պես խուզարկուն գտնում է տիկին Բրեքընսթոլիին կապտուկներով՝ ստացած անցած գիշերվա պատահարի ժամանակ։

Տիկին Բրեքընսթոլին Հոլմսին ասում է, որ իր ամուսնությունը երջանիկ չէր։ Պարոն Յուստիսը ալկոհոլիկ էր։ Բացի այդ, տիկին Բրեքընսթոլին դժվարանում էր Ավստրալիայում ապրելուց հետո հարմարվել կյանքին Անգլիայում, որը նա թողել էր 18 ամիս առաջ։ Նա ամուսնացած էր մոտ մեկ տարի։

Մոտ ժամը 11-ին տիկին Բրեքընսթոլը քնելու գնալուց առաջ ստուգում էր տունը։ Պատուհաններից մեկում նա տեսնում է ծեր տղամարդու՝ շրջապատված երկու տղաներով։ Նա հարվածեց իրեն, ինչից հետո տիկինը պատուհանից ընկավ և կորցրեց գիտակցությունը։ Երբ նա ուշքի եկավ, արդեն կապված էր աթոռին՝ բերանը փակ։ Նա տեսավ, թե ինչպես պարոն Յուստիսը մտավ սենյակ՝ փայտը ձեռքին, և սկսեց մարտնչել հանցագործների հետ։ Նրանցից մեկը հարվածեց նրան և սպանեց։

Պարոն Յուստիսի մարմինը շարունակում էր մնալ հանցագործության վայրում։ Մետաղե ակիշը, որով հասցվել էր հարվածը, ծռված էր, ինչը վկայում է հանցագործի ուժի մասին։ Սպասուհի Թերեզան հայտնեց, որ պարոն Յուստիսը շարունակ վիրավորում և հարվածում էր կնոջը, հատկապես հարբած վիճակում։

Հոլմսը ուսումնասիրում է պարանի հանգուցները, որոնք պատրաստվել էին տիկին Բրեքընսթոլիի համար։ Երբ պարաններն արձակում էին, պետք է ազդանշան լսվեր խոհանոցում։ Սակայն արդեն ուշ էր, սպասուհին և ծառաները տանը չէին, այդ պատճառով ոչ-ոք չլսեց։

Հոլմսի ուշադրությունը գրավեց գինու կիսադատարկ շիշը և բաժակները։ Խցանը հանված էր բազմաֆունկցիոնալ դանակի խցանահանի միջոցով, և միայն մեկ բաժակի վրա էին մնացել հարձակվողի հետքերը։

Խուզարկուն Վատսոնի հետ այցելում է Լոնդոն, երբ հանակարծ Հոլմսն ասում է, որ նրանք ետ են վերադառնում։ Սպասելով իրենց գնացքին՝ Հոլմսը հանգում է հետևյալ եզրակացություններին․

  • Ռենդըլների ավազակախումբի նկարագրությունը բոլորին քաջ հայտնի էր, այդ պատճառով յուրաքանչյուրը կարող էր ասել, թե հենց նրանք են հարձակվողները։
  • Գողերն արդ դեպքից առաջ երկար ժամանակ հանցագործություններ չէին գործել։
  • Դա շատ վաղ ժամ էր գողերի համար։
  • Տարօրինակ է, որ նրանք հարածել են տիկին Բրեքընսթոլուն, որպեսզի ստիպեն նրան չբղավի երբ, ավելի հավանական է, հարվածն ինքնին ճչի պատճառ կհանդիասանար։
  • Տարօրինակ է, որ նրանք սպանություն կատարեցին, երբ կարող էին երեքով հեշտությամբ հաղթահարել պարոն Յուստիսին։
  • Տարօրինակ է, որ նրանք չթալանեցին տունը։
  • Տարօրինակ է, որ նրանք չդատարկեցին գինով շիշը։

Հոլմսը Վատսոնի ուշադրությունը դարձնում է բաժակաների վրա։ Նրանցից միայն մեկում նստվածքի առկայությունն ապացուցում է, որ միայն երկու մարդ էին գինի խմել՝ այն լցնելով նաև երրորդ բաժակի մեջ, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե գինին երեք մարդ էին խմում։ Սրանից Հոլմսն եթադրում է, որ տիկին Բրեքընսթոլին և նրա սպասուհին խաբել են։

Էբի Գրեյնջ վերադառնալով՝ Հոլմսը լրացուցիչ ապացույցներ է գնում, որոնք ևս մեկ անգամ նշում էին, որ «ավազակներն» անկասկած Ռենդըլները չէին։ Մասնավորապես այն, որ հանգուցը՝ մնացած հանցագործությունից հետո, թաց էր։

Հոլմսը, Վատսոնը և Կրոուկերը։

Հոլմսը սկսում է նավաստուն փնտրել, որը սիրահարված էր տիկին Բրեքընսթոլին դեռ նրա Ավստրալիայից մեկնելուց առաջ։

Խուզարկու Հոպկինսը հայտնում է, որ գողացված արծաթը գտնվել է գետի հատակին և, որ Ռենդըլների ավազակախումբը ձերբակալվել է նույն գիշերը, սակայն Նյու Յորքում։

Այդ ժամանակ Հոլմսը գտնում է նավաստուն՝ կապիտան Կրոուկերին։ Խուզարկուն խնդրում է պատմել, թե ինչ է կատարվել Էբի Գրեյնջում, սակայն նրան ամեն ինչ արդեն վաղուց հայտնի էր։

Այսպես, Կրոուկերը սիրում էր Մերիին (տիկին Բրեքընսթոլիին)։ Նա եկել էր նրան այցի, երբ պարոն Յուստիսը մտավ սենյակ և վիրավորեց Մերիին, հարվածեց նրան, իսկ հետո փայտով հարձակվեց նրա վրա։ Կռիվը սկսեց և Կրոուկերը ինքնապաշտպանության նպատակներով սպանեց պարոն Բրեքընսթոլիին։ Հասկանալով, որ Կրոուկերը հանցագործություն է գործել՝ նավաստին, տիկին Բրեքընսթոլին և սպասուհի Թերեզան մի պատմություն հորինեցին։

Հոլմսը Կրոուկերին առաջարկում է փախչել, սակայն վերջինս հրաժարվում է լքել Մերիին։ Այդ ժամանակ խուզարկուն որոշում է ինքնուրույն դատել Կչոուկերին, նրան արդարացնում և խորհուրդ տալիս վերադառնալ իր ընտրյալի մոտ մեկ տարի անց՝ օրինապահ վարքագծով ապացուցելով կայացված դատավճռի արդարացիությունը։

Հետքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչպես «Երինագույն նռնաքարը», «Բոսկըմյան հովոիտի գաղտնիքը», «Սատանայի ոտքը» պատմվածքներում, Շերլոկ Հոլմսը բաց է թողնում հանցագործին և ողջ ինֆորմացիան թաքցնում ոստիկանությունից։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը էկրանավորվել է «Շերլոկ Հսլսմ» (անգլ.՝ Sherlock Holmes (1965 TV series)) հեռուսասերիալում, որը ցուցադրվել է BBC հեռուսաալիքով 1965 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Doyle A. C. The Return of Sherlock HolmesGeorge Newnes, 1905.
  2. «Sherlock Holmes News» (անգլերեն)։ Sherlocknews.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]