Սպանության հրամաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանության հրամաններ
ՀեղինակԹաներ Աքչամ
Տեսակգիրք
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Հրատարակման տարեթիվ2016

Սպանության հրամաններ (թուրքերեն՝ Naim Efendi'nin Hatıratı ve Talat Paşa Telgrafları: Krikor Gergeryan Arşivi), թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրքը, որը լույս է տեսել 2016 թվականին։ Այն համահավաք աղբյուր է հանդիսանում Հայոց ցեղասպանության իրագործման պաշտոնական հրամանների և հեռագրերի վերաբերյալ, որոնց մի մասն անձամբ ուղարկել է Թալեաթ փաշան։ Աքչամը ապացույցների իսկության ժխտումը բնորոշում է որպես Հայոց ցեղասպանության ժխտման ձև։ Աշխատության թուրքերեն տարբերակը լույս է տեսել Ստամբուլում[1], իսկ անգլերեն տարբերակը՝ 2018 թվականին Palgrave Macmillan հրատարակչության կողմից։

Գիրքը հայերեն է հրատարակվել 2019 թվականին Newmag հրատարակչության կողմից[2]։

Իր գրքում Աքչամը քննադատում է թուրք մի քանի պատմաբանների, որոնք 1983 թվականին Թուրքական պատմական ընկերակցության կողմից հրատարակված գրքերից մեկում նշում են, որ Նայիմ էֆենդին իրական անձ չէ։ Նա ներկայացնում է նրա հուշերի կրկնօրինակները՝ որպես Նայիմի գոյության ապացույցներ[3]։

The New York Review of Books-ի գրաքննադատ Մարկ Մազոուերը գրել է, որ Աքչամի գիրքը «ոչ այնքան ավանդական պատմություն է, որքան դատաբժշկական փորձաքննության ձև, որը նպատակ ունի մեկընդմիշտ վերջ տալ Նայիմ-Անտոնյան փաստաթղթերի իսկության վերաբերյալ ցանկացած կասկածի և ցույց տալ դրանց կարևորությունը՝ հասկանալու պետության կառուցվածքը, որը հնարավորություն է տալիս ցեղասպանություններ իրագործել»[4]։ Մազոուերը ընդգծում է, որ գիրքը «հեշտ ընթերցվողներից չէ»[4]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի բովանդակության մեծ մասը հիմնված է այն պնդումների և հակապնդումների վրա, որոնք առաջ են քաշում Հայոց ցեղասպանությունը դատապարտողները և ժխտողները՝ ապացուցելու կամ հերքելու այս կամ այն իրողությունն ու իրադարձությունը։ Մազոուերը նշում է, որ «ընթերցողին թվում է, թե ինքը հայտնվել է դատարանի դահլիճում, որտեղ կատաղի դրամա է ծավալվում կողմերի միջև»[4]։

Աքչամը հակադարձում է Շինասի Օրելի և Սյուրեյա Յուջայի այն պնդումներին, թե Նայիմ բեյի հուշերը կեղծ են և Նայիմն իրականում գոյություն չի ունեցել։ Օրելը և Յուջան նշում են, որ օսմաններն օգտագործել են 4 և 5 նիշանոց ծածկագրման կոդեր, այլ ոչ 2 և 3 նիշանոց, որոնք կիրառվում են Նայիմ բեյի փաստաթղթերում։ Աքչամը պնդում է, որ հուշերը իրական փաստեր են և փաստաթղթեր։ Նա նաև ընդգծում է, որ, քանի որ Թուրքիայի ԶՈւ ATASE արխիվը հրապարակել է Նայիմի ստորագրությամբ փաստաթուղթ, դա վկայում է Նայիմի գոյությունը և փաստացի Օսմանյան արխիվներում կան 2 և 3 նիշանոց ծածկագրերով հեռագրեր[5]։

Աքչամը Նյու Յորքում ծանոթացել է մի շարք օրիգինալ լուսանկարների հետ, որոնք գտնվում էին հայ հոգևորական Գրիգոր Գերգերյանի մոտ[6]։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու ևս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը[2]։ Իր գրքում Թաներ Աքչամը նշում է, որ հայ ժողովրդի տեղահանումների ժամանակ թուրքական ուժերը տեղահանվող հայերին չեն տրամադրել ո՛չ ջուր, ո՛չ սնունդ։ Նյու Յորքի քաղաքային քոլեջի պատմության պրոֆեսոր և Հայոց ցեղասպանության փորձագետ Էրիդ Դ. Վեյցն Թաներ Աքչամին անվանում է «Հայոց ցեղասպանության Շերլոք Հոլմս»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bahaettin Şakir'in Ermenilerin imhasına dair mektupları». Agos (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 info@f-s.am, FutureSystems. «Սպանության հրամաններ». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Akcam to Discuss 'Talat Pasha's Telegrams and the Armenian Genocide' at Columbia on March 28». Armenian Weekly. 2018 թ․ մարտի 23.
  4. 4,0 4,1 4,2 Mazower, Mark (2019 թ․ ապրիլի 4). «An Archive of Atrocities». The New York Review of Books.
  5. Estukyan, Vartan (2016 թ․ հոկտեմբերի 7). «Are "Talat Pasha Telegrams" real?». Agos. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին. - Turkish version: "Talat Paşa telgrafları gerçek mi?" - An abridged version of this interview, translated by a different person, is at: “Akçam: The Authenticity of the Naim Efendi Memoirs and Talat Pasha Telegrams” in: The Armenian Weekly, October 11, 2016.
  6. Mandell, Ariane (2017 թ․ ապրիլի 23). «Lost Evidence of Armenian Genocide Discovered in Jerusalem Archive». The Jerusalem Post. Israel. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. Arango, Tim (2017 թ․ ապրիլի 22). «'Sherlock Holmes of Armenian Genocide' Uncovers Lost Evidence». The New York Times. New York.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր։