Սոֆյա Լեդարպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆյա Լեդարպ
շվեդերեն՝ Sofia Ledarp
Sofia Ledarp (cropped).jpg
Ծնվել էապրիլի 8, 1974(1974-04-08)[1] (47 տարեկան)
ԾննդավայրHägersten-Liljeholmen city district, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի

Սոֆիա Մարիաննե Լեդարպ (շվեդերեն՝ Sofia Marianne Ledarp; ապրիլի 8, 1974(1974-04-08)[1], Hägersten-Liljeholmen city district, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի ապրիլի 8–ին Ստոկհոլմում(Շվեդիա

19962000 թվականներին սովորել է Լուելո թատերական ակադեմիայում[2][3][4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Sofia Ledarp (cropped).jpg

Ակադեմիան ավարտելուց հետո աշխատել է թատրոնում որպես դերասանուհի[5]։

Առաջնելույթը էկրանում կատարել է 2004 թվականին՝ նկարահանվելով «Om Stig Petrés hemlighet» սերիալի մի քանի դրվագներում։

2007 թվականին խաղացել է գլխավոր դեր «Սիրել ինչ-որ մեկին» ֆիլմում (շվեդ.Den man älskar)։ Այս աշխատանքի համար ստացել է Կոպենհագենի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» և «Ոսկե բզեզ» մրցանակները[6][7]։

Նա ստացել է նաև Քուրտ Լինդի հեղինակավոր կրթաթոշակը, որը շնորհվում է մինչև 35 տարեկան ֆիլմերի ստեղծողներին։ Նախորդ հայտնի կրթաթոշակառուները են Ռոյ Անդերսոնը, Լեսի Հալսթրոմը, Լուկաս Մուդիսոնը[8]։

2009 թվականին երկրորդական դեր է խաղացել (Մալին Էրիկսոն) երեք ֆիլմերում, որոնք նկարահանվել են «Միլենիում» գրքերի շարքի հիման վրա․«Վիշապի դաջվածքով աղջիկը», «Աղջիկը, որը խաղացել է կրակի հետ» և «Աղջիկը, որը պայթեցրել է օդային ամրոցները»։ 2010 թվականին նույն կերպարն է խաղացել «Միլենիում» սերիալում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություններ է ունեցել դանիացի լուսանկարիչ Էրիկ Մելբերգ Հանսենի հետ։ Հանսենից Սոֆիան որդի ունի։ Ներկայումս որդու հետ ապրում է պրոֆեսիոնալ պարուհի Թոբիաս Նորենսթեդտի հետ։ Նրանց հետ ապրում են նաև Թոբիասի երկու երեխաները[9]։ 2017-ի փետրվարին զույգը որդի է ունեցել[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
2004 ս Om Stig Petrés hemlighet Լինդա
2005 ս Medicinmannen Սյուզի
2006 ֆ Երկու շաբաթը մեկ Varannan vecka Անետտ
2007 ֆ Սիրել ինչ–որ մեկին Den man älskar Լենա
2007 ս Ett gott parti Լինն
2008 ս Häxdansen Լինդա
2008 ֆ Եղանակի առումով մեր բախտը բերել է. Նորից Vi hade i alla fall tur med vädret igen! Համբյորեի կինը
20082014 ս Տեսուչը և ծովը Der Kommissar und das Meer Մարիա Վիդեմարկ/Կարլոտա
2009 կարճ Janna & Liv Յանա
2009 ֆ Վիշապի դաջվածքով աղջիկը Män som hatar kvinnor Մալին Էրիկսոն
2009 ֆ Աղջիկը, որը խաղացել է կրակի հետ Flickan som lekte med elden Մալին Էրիկսոն
2009 ֆ Աղջիկը, որը պայթեցրել է օդային ամրոցները Luftslottet som sprängdes Մալին Էրիկսոն
20082009 ս Ճանաչել անմեղին Oskyldigt dömd Ֆիյա Իենսոն
20092010 ս Guds tre flickor Էվա
2010 ս Միլենիում Millennium Մալին Էրիկսոն
2011 ֆ Կորած Försvunnen Մալին
2012 հֆ Hinsehäxan Դորիս Հոպպ
2012 ֆ Կոկպիտ Cockpit Աննիկա
20132017 ս Война фрёкен Фриман Fröken Frimans krig Քիննա Բոման
2014 ս Հիմարների տունը House of Fools էրիկա
2014 կարճ Vi måste prata Քերոլայն
2015 ս Կապույտ աչքեր Blå ögon Պիյա Գրանդին Կամայո
2015 ֆ Glada hälsningar från Missångerträsk Կետտի
2016 ֆ Սիվը կորցրեց քունը Siv sover vilse Ալյվա
2016 ս Կեսգիշերային արև Midnight Sun գործնկեր Հարնեսկան Ստոկհոլմում
2017 ս Նախքան մահանալը Innan vi dör Տինա
2018 կարճ Uro
2018 ս Storm på Lugna gatan Մալյվա
2019 կարճ Skärvor Tv-Pilot Ջեսիկա Նորդստրյոմ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
Կինոփառատոն Կոպենհագենում 2007 Լավագույն դերասանուհի Սիրել ինչ–որ մեկին Հաղթանակ
Ոսկե բզեզ 2007 Լավագույն դերասանուհի Սիրել ինչ–որ մեկին Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]