Սոփերք հայկականք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոփերք հայկականք

«Սոփերք հայկականք» (գրաբար՝ սոփերք - փոքր մատյան), մատենաշար, որը կազմել և հրատարակել է Ղևոնդ Ալիշանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 22 հատոր (1853-1861, Վենետիկ, Սբ Ղազարի տպարանում)։

Մատենաշարում ընդգրկված են մատենագրության ոչ մեծ ծավալի և մինչ այդ անտիպ մի շարք երկերի (հիմնականում՝ սրբախոսական գրականության տարբեր ժանրերով՝ վարք, վկայաբանություն, ողբ, տեսիլ, ներբողյան և այլն) թարգմանական և հեղինակային (Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Եղիշե, Հովհաննես Սարկավագ Իմաստասեր, Վարդան Արևելցի, Հովհաննես Երզնկացի, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի և ուրիշներ) բնագրեր, որոնք թեմատիկ ներքին տրամաբանությամբ միմյանց հաջորդող ստեղծագործություններ են։

1933-1934 թվականներին Վենետիկի Մխիթարյանները «Սոփերք հայկականք» մատենաշարով հրատարակել են Մխիթար Գոշի «Խրատք ոգեշահք» և Եփրեմ Խուրի Ասորու «Կցուրդք» գործերը, որոնցով էլ եզրափակվել է մատենաշարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։