Սու-25 ինքնաթիռի ավիավթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սու-25 ինքնաթիռի ավիավթար
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ ավիապատահար
Թվական դեկտեմբերի 4, 2018
Վայր Մարալիկ, Շիրակի մարզ, Flag of Armenia.svg Հայաստան
Զոհվածներ 2
Օդանավ
Մոդել Սու-25
Կենդանի մնացած 0

Սու-25 ինքնաթիռի ավիավթար, ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25 տիպի գրոհիչ ինքնաթիռի ավիավթար, որը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Մարալիկի տարածաշրջանում։ Վթարի հետևանքով զոհվել են օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը[1][2]։

Վթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10:06-ին` Գյումրու «Շիրակ» օդանավակայանից[3][4]։

Անձնակազմի անդմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիավթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը[5]։

Հետաքննում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռի վթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը) հատկանիշներով[6]։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]