Սուֆգանիա
Հրեական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | sweet bread? |
Առաջացման երկիր | Pale of Settlement |
Sufganiyah Վիքիպահեստում |
Սուֆգանիա (եբրայերեն՝ סופגניה, հոգնակին՝ סופגניות սուֆգանիյոտ), փքաբլիթներ, որոնք Իսրայելում ընդունված է ուտել հրեական Խանուկայի տոնին։ Նման լինելով աշկենազի ժողովրդի կարտոֆիլի բլիթներին (լատկես)՝ սուֆգանիան ավանդական խանուկայի ուտեստ է սեֆարդական որոշ համայնքներում (և կոչվում է լադինո buñuelos)։
Եբրայերեն «սուֆգանիա» բառի արմատը՝ սֆոգ (եբրայերեն՝ ספוג) «սպունգ», նշանակում է փափուկ և ծակոտկեն բլիթի խմոր։ Սուֆգանիայի խորհրդանշական իմաստը Խանուկային․ ուտեստ, որը պատրաստվում է շատ յուղով (խանուկայի տոնը նվիրված է այն ավանդույթին, թե ինչպես տաճարի յուղի մեկօրյա պաշարը բավարար էր ութ օրվա համար)։
Սուֆգանիան տապակվում է յուղի մեջ, որից հետո խմորի մեջ է լցվում դոնդող կամ ջեմ, իսկ պատրաստի ուտեստը պատում են շաքարով կամ շոկոլադե ջնարակով։
Ըստ իսրայելական ամենամեծ հացաբուլկեղենի՝ Angel Bakeries-ի[1], Խանուկայի ութ օրվա ընթացքում ամեն օր տապակվում է ավելի քան 250,000 սուֆգանիա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 4-ին.