Սուրմալուի դաշտ
Արտաքին տեսք
Սուրմալուի դաշտ (Մասեացոտն գավառ), գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Միջինարաքսյան գոգավորության աջափնյա ցածրադիր (բարձրությունը՝ 900-1100 մ) մասը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային սահմանն Արաքս գետն է, հարավայինը՝ Հայկական Պար լեռնաշղթան և Մեծ ու Փոքր Մասիսների հյուսիսային լանջերը։ Տարածքը մոտ 2800 կմ² է։ Սուրմալուի դաշտը Արարատյան դաշտի շարունակությունն է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր, ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 4-ից -6 °C, հուլիսինը՝ 24-26 °C, տարեկան տեղումները՝ 200-350 մմ։ Հաստատուն ձնածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի։ Բնորոշ է կիսաանապատային և լեռնատափաստանային լանդշաֆտը։ Գերակշռում են գորշահողերն ու աղուտները։ Տիրապետում են կիսաանապատային չորասեր և աղասեր բուսականությունը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 211)։ |