Հայկական Պար
| Հայկական Պար | |
|---|---|
| Տեսակ | լեռնաշղթա |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Էրզրումի մարզ[1] |
| Բարձրություն (ԲԾՄ) | 3153 մետր |
![]() | |
![]() | |
Հայկական Պար[2] լեռնաշղթան գտնվում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում՝ Բյուրակն ու Մասիս լեռնազանգվածների միջև։ Ունի աղեղնաձև կառուցվածք, ուռուցիկ մասով՝ դեպի հյուսիս։ Երկարությունը մոտ 250 կմ է, լայնությունը՝ 30-35 կմ։ Առավելագույն բարձրությանը հասնում է Սուկավետ գագաթում՝ 3445 մ։ Ջրբաժան է Սև, Կասպից ծովերի ու Պարսից ծոցի ավազանների միջև։
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմված է վերին կավճի ու պալեոգենի նստվածքային ծալքավորված ապարներից ու գերհիմնային ներժայթուքներից՝ ծածկված անդեզիտային ու բազալտային լավաներով։ Նեոգեն-անթրոպոգենի լեռնակազմական շարժընթացների հետևանքով ճեղքատվել ու ենթարկվել է տեկտոնական բարձրացումների։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանջերը ժայռոտ ու զառիթափ են՝ կտրտված բազմաթիվ կիրճերով։ Արևմուտքից արևելք լեռնաշղթան ցածրանում է։ Մասիսից բաժանվում է Խարաբաբազարի լեռնանցքով։ Լեռնաշղթայի առանձին գագաթներն են Ալադաղը, որի վրա է գտնվում Բայազետ քաղաքի բերդը[3], Փոքր Ալադաղ[4], Աղթափա[5], Ախտի[6], Գուրղան[7], Գրեսոր (2286 մետր,[8]) և այլ լեռները։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական Պարի Արևմտյան մասում Սարիկամ բարձրադիր լեռնավահանն է, կենտրոնում ծալքաբեկորավոր լեռնազանգված, որի վրա է Սուկավետ լեռը։ Արևելյան մասը միջին մասնատվածության հրաբխային կոներով լեռնային շրջան է, որի հարավային ճյուղավորությունների մեջ է Գայլատու լիճը, Այրըխգյոլը և այլն։ Լանջերից սկիզբ են առնում Արաքսի և Արածանիի մի շարք վտակներ։ Կան հրաբխային շինանյութերի, քարաղի խոշոր պաշարներ։
Լանդշաֆտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Տեղ-տեղ կան կաղնու և գիհու նոսր անտառներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ Написание согласно рекомендации Грамота. Ру (см. Կաղապար:Diff2)
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 57 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 58 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 176 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 123 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 1014 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ էջ 994 — 992 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006
- Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 189)։ |

