Jump to content

Սուրճ ֆրապե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրճ ֆրապե
Ծագման երկիր Հունաստան[1][2]
Բաղադրամասերջուր, շաքար, սուրճ
 Frappé coffee Վիքիպահեստում

Սուրճ ֆրապե (ֆր.՝  frappé), կաթի փրփուրով ծածկված հունական խմիչք։ Այն ծագել է Հունաստանում, ավելի հայտնի է Կիպրոսում և Հունաստանում։

Խմիչքն առավել շատ հայտնի է ֆրանսիական անունով` ֆր.՝ frappé ։ Այն կապված է Ամերիկյան «Գրանիտա» խմիչքի տարատեսակների հետ[3]։

Խմիչքի ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թ. Սալոնիկ քաղաքում կազմակերպված Միջազգային վաճառաշուկայի ընթացքում[4] Nestlé ընկերության համանախագահ Յանիս Դրիտսասը ներկայացրեց նոր շոկոլադե խմիչք, որը կարելի էր պատրաստել շատ արագ՝ օգտագործելով կաթ։ Դիմիտրիոս Վակոնդիոսը, ցանկանալով ընդմիջման ժամանակ պատրաստել լուծվող սուրճ, բայց չկարողանալով գտնել տաք ջուր, որոշեց պատրաստել սառը ջրով։ Նա այն պատրաստել է շաքարով և ջրով։ Եվ նա առաջին անգամ պատմության մեջ ստացավ «фраппе» սուրճը։

Խմիչքի պատրաստումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրապե սուրճը պատրաստվում է հարիչով՝ ավելացնելով մեկ կամ երկու բաժին սուրճ, շաքարավազ և մի փոքր քանակությամբ ջուր։ Ֆրապեն կարելի է պատրաստել նաև տարբեր լիկյորներով[4], շոկոլադով և պաղպաղակով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]