Սուրիկ Ասմարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրիկ Ասմարյան
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
1990-1991
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
1991-1995
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և ՀՀՇ
Կրթություն՝ ՎՊՀ (1969)
Մասնագիտություն՝ պատմաբան, մանկավարժ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1943(1943-09-01)
Ծննդավայր Արմավիր, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 28, 2020(2020-12-28) (77 տարեկան)
Վախճանի վայր Արմավիր, Արմավիրի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն  Հայկական ԽՍՀ և  Հայաստան

Սուրիկ Հայկազի Ասմարյան (սեպտեմբերի 1, 1943(1943-09-01), Արմավիր, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 2020(2020-12-28), Արմավիր, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ մանկավարժ[1], քաղաքական գործիչ, ՀԽՍՀ և Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995)[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 1-ին Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղում[1]։ Սովորել և ավարտել է` Արմավիրի միջնակարգ դպրոցը, իսկ 1969 թվականին՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտը՝ պատմություն և հասարակագիտություն առարկանների ուսուցչի մասնագիտությամբ[1]։ 30 տարի աշխատել է ուսմասվար՝ Հոկտեմբերյանի թիվ 84 միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանում[1][2]։ Եղել է «Արմավիր» թերթի խմբագիրը[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982-1989 թվականներին եղել է ԽՄԿԿ անդամ, 1989-1995 թվականներին՝ ՀՀՇ խմբակցության անդամ։ 1990 թվականին ընտրվել է ՀԽՍՀ, ապա 1991-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է ՀՀ ԳԽ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1][2]։ 1995-1996 թվականներին եղել է՝ «Հայաստանի գյուղացիական միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ, 1996-1999 թվականներին՝ «Ագրարագյուղացիական միություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ, միառժամանակ՝ Արմավիրի մարզպետարանի սոցապ բաժնի վարիչ։ Հայաստանի գյուղատնտեսության նախարարի օգնական։ Հայ-ամերիկյան «Ագրոգիտասփյուռ»-ի Արմավիրի մասնաճյուղի փոխնախագահ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոն - ANIARC | Սուրիկ Ասմարյան Հայկազի». www.anunner.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 «National Assembly of Armenia | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  3. «Անուններ | 1990-1995-ի Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորները՝ Լևոն, Վազգեն, Վանո, Ռոբերտ, Սերժիկ…». www.aniarc.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.