Jump to content

Սուրեն Պողոսյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Պողոսյան (այլ կիրառումներ)
Սուրեն Պողոսյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1950(1950-09-29) (73 տարեկան)
ԾննդավայրԶովաբեր, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ

Սուրեն Արշավիրի Պողոսյան (սեպտեմբերի 29, 1950(1950-09-29), Զովաբեր, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (1991)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Պողոսյանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 29-ին, Սևանի շրջանի Զովաբեր գյուղում։ Հանրապետական մամուլում լույս են տեսել Պողոսյանի ազգային և հոգևոր թեմաներով հոդվածները, որտեղ մարդու և ազգի հարատևման պայման են համարվում առաքինին ու բարոյականը՝ մարդու ապրելու խնդիրը տեսնելով Աստծու կամքը ճանաչելու և կատարելու մեջ։ Զբաղվում է նաև թարգմանությամբ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստղ ուղեցույց, Երևան, 2013։
  • Լեռան խորալ, Երևան, 2009։
  • Սուրբ ծնունդ, Երևան, 2002։
  • Մտածումի ծաղիկներ, Երևան, 1999[2]։
  • Կապույտ կացարան, Երևան, 1995[3]։

Թարգամանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պալակեր, Ճանապարհ, Երևան, 2000։
  • Աստծու կանչը, պատգամներ, Երևան, 2000։
  • Հովհաննես Ոսկեբերան, Ասույթներ, Երևան, 1999։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուրեն Պողոսյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. Պողոսյան, Սուրեն; Աթանաս (1999). Մտածումի ծաղիկներ։ Ասույթներ. Երևան: Նաիրի. ISBN 978-5-550-01147-8.
  3. Կապույտ կացարան։ Բանաստեղծություններ