Սուրեն Խաչատրյան (արձակագիր)
Սուրեն Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1932 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտ 2015[1] (82 տարեկան) |
Մասնագիտություն | արձակագիր և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1955) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Սուրեն Խաչատրյան Վիքիդարանում |
Սուրեն Անդրանիկի Խաչատրյան (դեկտեմբերի 15, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտ 2015[1]), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1972 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Խաչատրյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 15-ին, Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1955-1963 թվականներին աշխատել է «Երևանի համալսարան» և «Երևան» թերթերում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1963 թվականից որպես բաժնի վարիչ աշխատում է «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրությունում[2], 1985-1991 թվականներին՝ «Նաիրի» հրատարակչության արվեստի բաժնի վարիչ։ Ստեղծագործությունների հիմնական թեման ժամանակակից կյանքն է («Անհայտ որդիներ», 1962, «Թիթեռի օրագիրը», 1973, «Ոսկե արծվի հրապարակը», 1976, պատմվածքների ժողովածու) և թատերական աշխարհը («Պետրոս Ադամյան», 1970, «Թատերական դիտումներ», 1982)։ Կատարել է թարգմանություններ ռուսերենից[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակ (1981)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անհայր որդիներ (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1962, 136 էջ։
- Պետրոս Ադամյան (վիպակ), Ե., «Հայաստան», 1970, 250 էջ։
- Արզո Արզումանյան (մենագրություն), Ե., Հայկական թատերական ընկերություն, 1972, 100 էջ։
- Թիթեռի օրագիրը, Ե., «Հայաստան», 1973, 76 էջ։
- Ոսկե արծվի հրապարակը, Ե., «Հայաստան», 1976, 136 էջ։
- Էդգար Էլբակյան, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1979, 120 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ռիզաև Սաբիր, Հրաչյա Ղափլանյան, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1969, 236 էջ։
- Ռիզաև Սաբիր, Վարդան Աճեմյան, Ե., 1972, 222 էջ։
- Պլատոնով Ա., Հիասքանչ ու ցասումնալի աշխարհում, Ե., «Սովետական գրող», 1977, 370 էջ։
- Տորտորելի Վ., Էնրիկո Կարուզո, Ե., «Սովետական գրող», 1978, 208 էջ։
- Գորոդեցկի Սերգեյ, Հայաստանի և հայ կուլտուրայի մասին (գրքի մեջ մտնող հոդվածները, ակնարկները և «Շամիրամի այգիները» վեպը թարգմանել է Ս. Խաչատրյանը), Ե., «Սովետական գրող», 1980, 332 էջ։
- Յուրի Վասիլևիչ Բոնդարև, «Խաղ», Արևիկ, 1988, 293 էջ[4]։
- Անատոլի Բեզուգլով, «Հանցագործներ»։ Վեպ, Հայաստան, 1989, 608 էջ[5]։
- Վալենտին Գրիգորեւիչ Ռասպուտին, «Հրդեհ»։ Վիպակներ և պատմվածքներ, Խորհրդային գրող, 1989, 479 էջ[6]։
- Դենի Դիդրո, «Պարադոքս դերասանի մասին», ՀԹԳՄ, 1992, 212 էջ[7]։
- Կարեն Քալանթար, Ակնարկներ Փարաջանովի մասին, Ե., ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտ, 2012, 262 էջ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://blog.mediamall.am/?id=50084
- ↑ Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ՝ 178-179:
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2005։
- ↑ Բոնդարեւ, Յուրի Վասիլեւիչ (1988). Խաղ։ Վեպ ։ [Դպրոցական բարձր տարիքի համար]. Արեւիկ. ISBN 9785807701343.
- ↑ Բեզուգլով, Անատոլի (1989). Հանցագործներ։ Վեպ. Հայաստան. ISBN 9785540001946.
- ↑ Ռասպուտին, Վալենտին Գրիգորեւիչ (1989). Հրդեհ։ Վիպակներ եւ պատմվածքներ. Խորհրդ. գրող. ISBN 9785550003190.
- ↑ Դիդրո, Դենի (1992). Պարադոքս դերասանի մասին. ՀԹԳՄ. ISBN 9785807905208.
- ↑ Քալանթար Կարեն (2012)։ Ակնարկներ Փարաջանովի մասին։ ISBN 978-5-8080-0945-5.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Խաչատրյան (արձակագիր)» հոդվածին։ |