Սուրեն Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Աբրահամյան
Ծնվել էհունիսի 15, 1907(1907-06-15)
ԾննդավայրԼեզք, Tuşba, Վանի մարզ, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 6, 2008(2008-08-06)[1] (101 տարեկան)
Մասնագիտությունհասարակական գործիչ և արձակագիր
ԿուսակցությունՌԱԿ
Այս հոդվածը Վանի հերոսամարտի ականատեսի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սուրեն Աբրահամյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Աբրահամյան (հունիսի 15, 1907(1907-06-15), Լեզք, Tuşba, Վանի մարզ, Թուրքիա - օգոստոսի 6, 2008(2008-08-06)[1]), Ռամկավար Ազատական կուսակցության վետերան անդամ, Վանի հերոսական պաշտպանության ականատես, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1907 թվին Լեզք գյուղում (Վանից 3 մղոն հեռու)։ Հայոց Ցեղասպանության տարիներին եղել է Վանի հերոսական պաշտպանության ականատես։

Իր կյանքի ընթացքում հետապնդել է Հայոց ցեղասպանության ճանաչումը օտարների կողմից, բացել է ինտերնետային կայք (ArmenianGenocideSurvivor.com Արխիվացված 2007-09-27 Wayback Machine) հատուկ այդ նպատակի համար։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վանից Դետրոյթ. Հայկական ցեղասպանությունից մազապուրծ» և «Հուշագրություն Արմենուհու և Ամիրյան ընտանիքի մասին» կենսագրական գրքերի հեղինակն է։ 2007 թ. հրատարակվել է նաև Աբրահամյանի երրորդ գիրքը՝ «Հարյուրամյա ճանապարհորդությունը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]