Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ (խաչքար)
Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ (խաչքար) | |
---|---|
Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ խաչքարը Դսեղում | |
Տեսակ | մշակութային արժեք և խաչքար |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Դսեղ[1] |
Շինության ձև | հուշարձան 7.35/22 |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 7.35/22 |
Sirun Khach Վիքիպահեստում |
Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ, խաչքար Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիսարևելյան հատվածի հարթակի եզրին, Քարինջ գյուղի դիմաց, Մարց գետի ձախափնյա կիրճի եզրին։ Ընդգրկված է Դսեղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի բարձրությունը պատվանդանով 4,20 մետր է, կերտված է վարդագույն քարից։ Խաչքարի վրա պատկերված է Փրկիչը՝ գահավորակի վրա նստած. աջ և ձախ կողմերում կան վիմագիր հապավումներ՝ ՅՍ - ՔՍ (Յ[իսու]ս Ք[րիստո]ս)։
Խաչքարը կանգնեցված է եռաստիճան պատվանդանի վրա։ Համեմատաբար բարվոք վիճակում է, վնասված է միայն խաչաքանդակի ձախ թևի ստորին հատվածը։
Ծաղկյալ խաչի ստորին հատվածից ներքև երկրագնդի խորհրդանիշն է (վնասված է նաև քանդակի ստորին ձախ մասի նախշը)։
Հուշարձանը թվագրվում է 13-րդ դարով, թեև կարելի է ավելի վաղ ժամանակաշրջանի վերագրել[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 7.35/22 |