Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Եշիլքյոյ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԵշիլքյոյ
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Եշիլքյոյ շրջանում[1][2]։

1826 թվականին հին եկեղեցու հողատարածքի վրա նոր եկեղեցի է կառուցվել Օսմանյան կայսրության վառոդապետ Սիմոն ամիրա Դադյանի միջոցներով։ 1843 թվականին եկեղեցին վերակառուցվել է Սիմոն ամիրայի որդի Պողոս բեյ Դադյանի բարերարությամբ։

Եկեղեցին օծվել և պաշտպանմունքի է բացվել 1844 թվականին՝ ձեռամբ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Աստվածատուր Բ Կոստանդնուպոլսեցու։ Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2000 թվականին և պաշտանմունքի համար բացվել ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Surp Stepanos Kilisesi, Yeşilköy. Türkiye: Türkiye Ermenileri Patrikliği.
  2. «Yeşilköy Surp Istepanos Kilisesi,». www.yesilkoyermeniokulu.k12.tr. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.