Սուրբ Սիոն եկեղեցի (Գառնի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սիոն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սիոն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳառնի[1]
Մասն էԱմրոց Գառնի
Կազմված էԽճանկար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ
 Surb Sion church in Garni Վիքիպահեստում

Սուրբ Սիոն եկեղեցի[2] կամ Գառնիի ամրոցի կլոր եկեղեցի, Գառնիի ամրոցի տարածքում պեղված եկեղեցի է, գտնվում է հեթանոսական տաճարի կողքին, արևմտյան կողմից։ Ըստ տարբեր կարծիքների կառուցվել է 7-րդ կամ 9-րդ դարում[3]։

Թվագրման վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմք ընդունելով հատակագծային հորինվածքը, պատուհանի պսակի մի բեկոր, և պատմական մի վկայություն որում հիշատակված է Ներսես անունը՝ ենթադրաբար Ներսես Գ Շինող կաթողիկոսի՝ Զվարթնոցի տաճարի կառուցողի, որոշ հետազոտողներ այս հուշարձանը թվագրում են 7-րդ դարով։

Եվ եղավ մարմին նորա (898 վախճանված Մաշտոց կաթողիկոս) , ի գերեզմանի ի Գառնի հուպ առ զարմանալի թախտն Տրդատայ և շինեցին ի վերայ նորա եկեղեցի վայելուչ[4]։

Այս վկայության ճշտությունը հիմնավորվում է նաև «Մաշտոց» մակագրություն ումեցող տապանաքարի առկայությունը՝ կլոր եկեղեցու հյուսիսային կողմի կիսավեր մատուռի հատակին[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիի տաճարը և Սուրբ Սիոնը թռչնի բարձրությունից

Երկաստիճան պատվանդանի վրա տեղադրվա շրջանաձև՝ ենթադրաբար բազմանիստ կողմերով, շուրջ 20 մ տրամագիծ ունեցող պարագծում ամփոփված են ուղիղ սկզբնամասեր ունեցող կիսաշրջան չորս խորան, որոնց միջև տեղադրված են մեկական ավանդատներ՝ կիսաշրջան աբսիդներով արևելյան կողմից[5]։ Այս տիպի հատակագիծը նույնութկամբ կրկնվել Մարմաշենի կլոր, Խծկոնքի Սուրբ Սարգիս եկեղեցիներում սա հիմք է տալիս Գառնիի ամրոցի կլոր եկեղեցին Բագրատունյաց շրջանին վերագրել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. ««Գառնի» արգելոց թանգարանում զբոսաշրջիկին ուղղորդում է աուդիոգիդը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 Վարազդատ Հարությունյան (1992). Հայկական ճարտարապետության պատմություն․ Շիրակի ճարտարապետական հուշարձանները. Երևան: «Լույս» հրատարակչություն. էջ 242.
  4. «Պատմութիւն Հայոց». digilib.aua.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  5. Տ․ Մարության, Զվարթնոց, Եիևան, 1963, էջ՝ 89.