Սուրբ Սարգիս եկեղեցի (Շահումյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՄատուռ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄառնեուլ
Հիմնական ամսաթվերը18-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ18-19-րդ դարեր
Հիմնադրված18-րդ դար

Սուրբ Սարգիս մատուռ[1], հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան քաղաքում, որը կառուցվել է 18-րդ դարի վերջ կամ 19-րդ դարի սկիզբ։ Գտնվում է՝ Շահումյան (քաղաք, Մառնեուլի շրջան)ից 1կմ հարավ-արևելք ծովի մակերևույթից 745 մետր բարձրության վրա։

Այն մեծահռչակ ուխտատեղի է համարվում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռը կառուցված է թաղակապ հորինվածքով, անմշակ քարով և կրաշաղախով պարզ շինություն, ունի մեկ մուտք՝ արևմուտքի կողմից, ունի կիսաբոլորակ խորան։ Մատուռի արտաքին չափերն են՝ 6,80x4,42 մ[1]։ Կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ, բայց որոշ կառուցողական առանձնահատկությունների այն կարելի է թվագրել 18-րդ դարի վերջ կամ 19-րդ դարի[1] սկիզբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]