Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Գեորգիևսկ)
| Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Գեորգիևսկ |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 1793 |
| Հիմնադրված | 1793 |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, Գեորգիևսկ քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Церковь Святых Петра и Павла)։ Պատկանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աստրախանի թեմին[1]։ Համակարգում էր Գեորգիևսկում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը, գործել է 1793-1920 թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգիևսկում հայերը սկսել են բնակվել քաղաքի հիմնադրումից (1777) ի վեր: Հյուսիսային Կովկասի՝ Ռուսական կայսրությանն անցնելուց հետո դրանում կառուցվում են մի շարք հայկական բնակավայրեր, որոնց մեծ մասն այսօր ներառված է Ստավրոպոլի երկրամասում։ Դրանցում գործել են հայկական եկեղեցիներ, որոնցից շատերը, այդ թվում Գեորգիևսկի հայկական եկեղեցին, ապամոնտաժվել են խորհրդային տարիներին։
Հայերը Գեորգիևսկում հիմնականում զբաղվել են առևտրով, ունեցել են խանութներ: 1817 թվականին քաղաքում գործել է փայտե հայկական եկեղեցի: Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին եղել է Ռուսական կայսրության առաջին հայկական կրոնական կառույցներից։ Այն կառուցվել է 1793 թվականին՝ Ղրիմից և պարսկահպատակ Վրաստանից ու Հայաստանից Հյուսիսային Կովկաս տեղափոխված հայերի կողմից։ Տարածաշրջանի մյուս քաղաքների ավելի արագ զարգացմանը զուգընթաց Գեորգիևսկի հայ բնակչությունը սկսել է նվազել: 19-րդ դարի վերջին կար մոտավորապես 500 հայ:
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակիչների հայտնած տեղեկությունների համաձայն՝ 20-րդ դարի 30-ական թվականների վերջին եկեղեցին միջնապատով բաժանվել է երկու կեսի։ Ձախ կեսին հայ քահանան էր ծառայում, իսկ աջում՝ ուղղափառ քահանան։ Այնուհետև եկեղեցին փակվեց, և այնտեղ կար մի գործարան, որը արտադրում էր ինչ-որ օպտիկական գործիքներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ գերմանական օկուպացիայի ժամանակ այրվել է հայկական եկեղեցու շենքը[2]։
Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին ապամոնտաժվել է։ 2011 թվականին կառուցվել է նոր հայկական եկեղեցի[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Церковь входила в юрисдикцию Астраханской епархиальной консистории ААЦ». Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին. Վերցված է 2012-03-25-ին.
- ↑ Перед войной православные георгиевцы молились в армянской церкви
- ↑ «Օծվել է Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքի Սբ. Գևորգ եկեղեցին». 1in.am. 2011 թ․ դեկտեմբերի 1.

