Jump to content

Սուրբ Շողակաթ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Շողակաթ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ճահուկ, Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1325
Կառուցման ավարտ1330
Շինանյութսրբատաշ և կիսամշակ քար, աղյուս
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Շողակաթ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Բաբեկի շրջանի Ճահուկ (Ջահրի) գյուղի կենտրոնական թաղամասում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 1325-1330 թվականներին[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետի և պատվիրատուի անունները անհայտ են։ Եկեղեցու հորինվածքը անհայտ է։ Կառուցված է սրբատաշ և կիսամշակ քարից։ Մուտքը գտնվում է արևմտյան ճակատում։ Տաճարի աբսիդը կիսաշրջանաձև է։ Կա մեկ զույգ ավանդատներ։ Եկեղեցին ունեցել է մի քանի շինություններ, որոնք ավերվել են։ 1980-ականներին եկեղեցու համալիրից մնում էր միայն արևելյան ճակատի մի մասը, որը 1982 թվականի մարտի վերջերին ավերվել է[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]