Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Բոգդանով)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բոգդանով, Կամենսկի շրջան և Ռոստովի մարզ |
Դավանանք | ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 1891 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Հիմնադրված | 1891 |
Saint Nicholas church in Bogdanov Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի, Նիկողայոսի եկեղեցի, Սուրբ Նիկողայոս տաճար, ռուս.՝ Церковь Николая Чудотворца, Никольская церковь, Свято-Никольский храм), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բոգդանով խուտորում[1]։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմին։
Եկեղեցու հասցեն՝ Ռուսաստան, Ռոստովի մարզ, Կամենսկի շրջան, Բոգդանով խուտոր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Նիկողայոս եկեղեցին կառուցվել է 1891 թվականին։ Սա Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի այն չորս եկեղեցիներից մեկն է, որոնք պահպանվել են 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։
Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը փակվել է։ Այն բացվել է 1943 թվականին, խուտորը գերմանացիներից ազատագրելուց հետո։ Ծիսակատարություններն այնտեղ անցկացվել են մինչև 1962 թվականը, երբ սկսվել են եկեղեցու «խրուշչովյան» հետապնդումները։ Եղել են եկեղեցին քանդելու անհաջող փորձեր, բայց այն վերածվել է Կիրովի անվան կոլտնեսության պահեստի։ Խորհրդային կուսակցական գործիչ Սերգեյ Կիրովի հուշարձանը մինչ օրս կանգնած է տաճարի մոտ։
Երրորդ անգամ եկեղեցին բացվել է 1990 թվականին։ Այն վերականգնելու գործում օգնություն են ցուցաբերել Գունդորովսկի գյուղի կազակները։ Վերականգնելու գործում օգնել է նաև ծնունդով հարևան Խոբոտոկ խուտորից, այժմ՝ սանկտպետերբուրգցի կրկեսային արտիստ, Ռուսաստանում գրամոֆոնների առաջին մասնավոր թանգարանի ստեղծող Վլադիմիր Դերյաբկինը։