Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Բեյքոզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԲեյքոզ և Ստամբուլի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի, 1776 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բեյքոզ շրջանում[1]։ Եկեղեցին վերակառուցվել է 1834 թվականին և պաշտանմունքի համար բացվել Պոլսո հայոց պատրիարք Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյանի ձեռամբ։ Երկար ժամանակ անտեսված եկեղեցին վերանորոգվել և պաշտամունքի համար բացվել է 1946 թվականին։ Բեյքոզի սուրբ Նիկողայոսը հետագայում վերանորոգվել է 1962, 1970 և 1982 թվականներին[2]։

Եկեղեցին, որն ունի փայտե զանգակատուն, Ստամբուլի միակ եկեղեցին է, որի սուրբ սեղանը սադափյա է։

Ստամբուլի քաղաքապետարանն առանց փոխհատուցման և համաձայնության վերցրել է Սուրբ Նիկողայոս եկեղեցուն պատկանող տարածքի մի մասը և ճանապարհ կառուցել։ 2019 թվականի ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է եկեղեցու պահանջը և Ստամբուլի քաղաքապետարանին պարտավորեցրել եկեղեցու հիմնադրամին վճարել 24 մլն 400 հազար թուրքական լիրա (շուրջ 4,2 մլն ԱՄՆ դոլար)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kültür Envanteri - Surp Nigoğayos Ermeni Kilisesi, Beykoz». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Surp Nigoğayos Ermeni Kilisesi, Beykoz». Tarihi İstanbul (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  3. LLC, Helix Consulting. «Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի». www.ermenihaber.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.