Սուրբ Մորիցի եկեղեցի
Սուրբ Մորիցի եկեղեցի չեխ․՝ Kostel svatého Mořice | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Չեխիա |
Տեղագրություն | Olomouc?[2] |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Olomouc? |
Հիմնական ամսաթվերը | 1403 |
Ժառանգության կարգավիճակ | Չեխիայի ազգային հուշարձան |
Նվիրված | Saint Maurice? |
Անվանված | Saint Maurice? |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն[1], բարոկկո ճարտարապետություն[1] և Նեոգոթիկա[1] |
Հիմնադրված | 1403 |
25 մետր | |
Երկարություն | 42 մետր |
Լայնություն | 25 մետր |
Church of Saint Maurice (Olomouc) Վիքիպահեստում | |
moric-olomouc.cz |
Սուրբ Մորիցի (Մավրիկիոս) եկեղեցի, նաև՝ Սուրբ Մավրիկիոսի եկեղեցի[3] (չեխ․՝ Kostel svatého Mořice), կաթոլիկ պրոբստյան ծխական տաճար գոթական ոճով, որը հիմնադրվել է Օլոմոուցի եպիսկոպոս Բրունո ֆոն Շաուենբուրգը 13-րդ դարի կեսերին։
Գտնվում է Օլոմոուց քաղաքի Վերին հրապարակից դեպի հյուսիս՝ Հացթուխների փողոցում։ Մորավիայի ամենամեծ ուշ գոթական եկեղեցին է[4], Չեխիայի Հանրապետության մշակույթի ազգային հուշարձան 1995 թվականից։
Օլոմոուցի Սուրբ Մորիցի եկեղեցու մասին առաջին փաստագրական հիշատակումը վերաբերում է 1257 թվականին, երբ այս տաճարի՝ Ֆրիդրիխ անունով առաջնորդական տեղապահը նշվել է որպես վկա Օլոմոուցի եպիսկոպոս Բրունո ֆոն Շաուենբուրգի հավատարմագրի մեջ։ Ռոմանո-գոթական ոճով նոր եկեղեցին կառուցվել է ավելի վաղ գոյություն ունեցած ռոմանական տաճարի տեղում, որը 11-րդ դարից ի վեր կանգնած է եղել այդ վայրում վաղուց գոյություն ունեցող գերեզմանոցում։ Շինարարությունը, ըստ երևույթին, ավարտվել է 1257 թվականին[5]։
1403 թվականին է վերաներում եկեղեցու հարավային զանգակատան աշտարակի առաջին հիշատակումը, որը ներկայումս նրա ամենահին պահպանված մասն է։ Հյուսիսային աշտարակը թվագրված է 1412 թվականով։ 1424 թվականին է վերաբերում է տեղեկությունն այն մասին, որ ձուլվել է զանգ Գավել (Gallus) անվամբ, որը հետագայում տեղադրվել է եկեղեցու հարավային աշտարակի վրա։ 1492 թվականին եկեղեցին հավանաբար վերաօծվել է[6][5]։
1540 թվականին ավարտված վերակառուցումից հետո տաճարը ձեռք է բերել եռանավ դահլիճային տաճարի տեսք[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Památkový katalog NPÚ
- ↑ Památkový katalog NPÚ
- ↑ Костел св. Маврикия
- ↑ Дмитрий Лычёв (2007 թ․ նոյեմբերի 1). «Древняя столица Моравии». Радио Прага. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Josef Bláha
- ↑ Věž
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Костел св. Маврикия». Официальный туристический портал города Оломоуц. Муниципалитет города Оломоуц. 2002—2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
- Josef Bláha (2005—2007). «Historie kostela». Stránky římskokatolické farnosti svatého Mořice v Olomouci. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- «Věž». Stránky římskokatolické farnosti svatého Mořice v Olomouci. 2005—2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.