Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մխչյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մխչյան)
Եկեղեցի
ՏեղադրությունՀայաստան Արարատի մարզ, Մխչյան, Հայաստան
ԱշխարհՀայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1890
##Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մխչյան) (Հայաստան)
Set01-church1.svg
##Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մխչյան) (Արարատի մարզ)
Set01-church1.svg

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզ, Մխչյան գյուղում։ Ընդգրկված է Մխչյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պահպանված արձանագրության՝ Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 1890 թվականին, գործել է մինչև 1930-ական թվականները, որից հետո, ինչպես շատ եկեղեցիներ, վերածվել է պահեստի։

1980-ական թվականներին եկեղեցին սկսել է գործել։ 2008 թվականին գյուղի այցելու հովվի՝ Տեր Ղազար Պետրոսյանի և մի քանի հավատացյալների նախաձեռնությամբ կատարվել է դրամահավաք՝ եկեղեցու վերանորոգման համար։ 2010 թվականին եկեղեցու հիմնական վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել տեղաբնակ Արգամ Աբրահամյանի կողմից։ Եկեղեցին վերանորոգվել է դրսից և ներսից, տարածքը կանաչապատվել է և ցանկապատվել, կառուցվել է փոքրիկ զանգակատուն և Սուրբ Սեղան։

Եկեղեցու նավակատիքի արարողությունը կատարվել է 2012 թվականի ապրիլի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից, օծվել են խաչը, դռները, սյուները, մկրտության ավազանը։ Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 14-ին, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։

Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]