Սուրբ Հարություն եկեղեցի (Գում Գափու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունŞehsuvar Bey?
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հարություն եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանի հայաբնակ Գում Գափու թաղամասում[1][2]։

1832 թվականին սուլթանի հրամանագրով և բարերար Հարություն Ամիրա Բեզջիյանի միջոցներով կառուցվեց աղոթատեղի։ Հետագայում դրամահատարանի վարպետների հավաքած գումարով 1855 թվականին կառուցվեց Սուրբ Հարությունը և պաշտանմունքի համար բացվեց ձեռամբ Պոլսո հայոց պատրիարք Հակոբոս Գ Սերոբյանի։ Եկեղեցու կողքը կառուցվեց Պողոսյան-Բարբարյան վարժարանը, որն այժմ օգտագործվում է միայն հայ համայնքի միջոցառումների համար։

Եկեղեցին ներկայումս բաց է պաշտամունքի համար։ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցու միաբանությունը կրճատվել է, քրիստոնյա այցելուների թիվը՝ նվազել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kültür Envanteri - Surp Harutyun Ermeni Kilisesi, Kumkapı». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Surp Harutyun Ermeni Kilisesi, Kumkapı • Kültür Envanteri». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.