Սուրբ Հակոբ եկեղեցի (Վարդենիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Վարդենիս գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳեղարքունիքի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1890[1]
Ներկա վիճակԿանգուն
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված1890[1]
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Ապարանի Վարդենիս գյուղում (նախկինում՝ Գյուլլուջա, Քյուլլուջա)։ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են գյուղի Ս. Հակոբ եկեղեցու 1853-1879 թթ. և 1901-1918 թթ. չափաբերական ծխամատյանները, որտեղ գրանցված են այդ թվականների ծնունդները, մկրտությունները, ամուսնությունները և մահերը։ Վարդենիս (Քյուլլուջա) գյուղի բնակիչների խնդրանքով 1844 թ. հունվարի 29-ին Ս. Գայանե եկեղեցում Հովհաննես Տեր-Մինասյանը ձեռնադրվել է քահանա։ Եկեղեցին վերաօծվել է 2012 թվականին[2]։ Վերաօծումից հետո դարձել է գործող եկեղեցի և եկեղեցական արարողությունը Սուրբ Հակոբ եկեղեցում կատարում է Տեր Մուշե Վահանյանը։

1887 թ. տվյալներով գյուղի եկեղեցու քահանաներ են եղել Տեր Նիկողոսը և Տեր Համազասպը։

Եկեղեցու պատին կա արձանագրություն.

Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի…

Վերակառուցվեց Սուրբ Հակոբ եկեղեցիս եւ շինեցավ Զանգակատունս ի հիշատակ մեծ հոր եւ մեծ մոր նրա Ջանիբեկի Հակոբյան եւ Մարիամի Ղարիբյան։ Օրհնեսցե Տեր զբարերարն Արթուր Ջանիբեկյան եւ զգերդաստանն նորա։

2012 թվականին եկեղեցու տարածքում «Պապենի Նարեկ» անվամբ սրբավայրի տեղում կառուցվել և նույն թվականի օգոստոսի 25-ին օծվել է «Սուրբ Նարեկ» մատուռը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]