Սուրբ Հակոբ եկեղեցի (Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՖաթիհ
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հակոբ եկեղեցի (Սուրբ Յակոբ Գլխադիր Եկեղեցի), հայկական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի պատմական կենտրոն Ֆաթիհ շրջանի Ալթիմերմեր թաղամասում։ Ստույգ հայտնի չէ եկեղեցու կառուցման թվականը, սակայն հայտնի է, որ վերանորոգվել է 1839 թվականին։ Ավելի ուշ այն տրվել է Պոլսո Հայոց պատրիարք Հակոբոս Գ Սերոբյանին, ում պատրիարքության շրջանում, 1858 թվականին եկեղեցին վերաբացվել է պաշտամունքի համար։

Քանի որ փայտե եկեղեցին հին էր, 1891 թվականին նոր շինարարության թույլտվություն ստացվեց և վերակառուցվեց Պարսեղ Ստամբուլյանի աջակցությամբ։ Պատրիարք Խորեն Աշըգյանի օրոք այն բացվեց 1892 թվականին։

2012 թվականին վերակառուցելուց հետո այն վերաբացեց Արամ Աթեշյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Surp Hagop Ermeni Kilisesi» (Türkçe). Türkiye: Türkiye Ermenileri Patrikliği. Արխիվացված է օրիգինալից 29 Nisan 2015-ին. Վերցված է 13 Nisan 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)