Սուրբ Հակոբ Հայրապետ եկեղեցի (Վերին Ագուլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Հակոբ Հայրապետ եկեղեցի (Վերին Ագուլիս)
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետություն
Կարգավիճակավերված
Ճարտարապ. ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Հակոբ-Հայրապետ եկեղեցի, հայ առաքելական ավերված եկեղեցի, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Վերին Ագուլիս գյուղի ստորին թաղամասում։ Այն դեռևս կանգուն հուշարձան էր 1980-ականներին և ավերվել է մինչև 2000 թվականը[1]։ Գտնվում էր նույն գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց մոտավորապես 240 մ հյուսիս-արևելք[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 11-12-րդ դարում և վերանորոգվել 17-րդ դարում[2][3][4]։ Ըստ գմբեթի հայերեն արձանագրության՝ եկեղեցին վեց ամսվա ընթացքում կրկին վերանորոգվել է 1901 թվականին[2][3][4]։

Ճարտարապետական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի միանավ թաղածածկ գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ կառուցված կիսամշակ որձաքարով և աղյուսով։ Մուտքը արևմտյան և հարավային ճակատներում էր, ուներ ուղղանկյուն, երկհարկանի աբսիդ, աղյուսաշեն, 6 նիստերով գմբեթ։ Եկեղեցու գմբեթատակ շրջանագծի վրա և արևմտյան ճակատին կային հայերեն արձանագրություններ։

Եկեղեցու պարիսպներից ներս նկատելի էին 2-3 շինությունների հետքեր[1]։

Ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հակոբ-Հայրապետ եկեղեցին կանգուն էր 1980-ականներին և եղել է լավ պահպանված հուշարձան, սակայն ավերվել է մինչև 2000 թվականի փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածը։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (English). Ithaca, NY: Cornell Institute of Archaeology and Material Studies. էջ 64. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 29.
  3. 3,0 3,1 3,2 Ayvazyan, Argam. Agulis: Patmamshakutayin hushardzanner. Yerevan: Hayastan, 1984, p. 24.
  4. 4,0 4,1 yvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 22.