Սուրբ Շմավոն եկեղեցի (Վերին Ագուլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Շմավոն եկեղեցի (Վերին Ագուլիս)
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետություն
Կարգավիճակավերված
Ճարտարապ. ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Շմավոն եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Վերին Ագուլիս գյուղում, Ագուլիս գետի աջ ափին[1][2][3], նույն գյուղի Սուրբ Քրիստափոր եկեղեցուց 400-600 մ հարավ-արևմուտք[1][2][3]։ Այն ամբողջությամբ ավերվել է 2000 թվականի փետրվարին[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 12-ից 13-րդ դարերում։ Այն վերակառուցվել է 17-րդ դարում[1][2]։ 1980-ականներին եկեղեցուց մնացել են միայն երկու սյուներ՝ աբսիդն ու հյուսիսային պատի մի հատված[1][2]։

Ճարտարապետական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հորինվածքը քառամույթ գմբեթակիր բազիլիկա էր՝ կառուցված սրբատաշ բազալտով և վարդագույն քարով։ Եկեղեցին մուտք ուներ արևմտյան, հուսիսային և հարավային ճակատներում, աբսիդը յոթանիստ էր, մույթերը՝ խաչաձև, ուներ մեկ զույգ երկհարկանի ավանդատներ։ Եկեղեցին ուներ 12 նիստերով քարաշեն գմբեթ։ Պատերի արևմտյան և հարավային ճակատներին ունեցել է հայերեն արձանագրություններ։ 17-րդ դարի որմնանկարների մի մասը մինչև եկեղեցու ավերվելը պահպանվել է գմբեթի, կամարների և որմերի այլ մասերում։

Ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Caucasus Heritage Watch-ի, եկեղեցու մնացորդներն ամբողջությամբ ավերվել են 1997-2000 թվականներն ընկած ժամանակահատվածում[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ayvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 19-20.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 27.
  3. 3,0 3,1 Ayvazyan, Argam. Agulis: Patmamshakutayin hushardzanner. Yerevan: Hayastan, 1984, p. 24.
  4. 4,0 4,1 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF). Ithaca, NY: Cornell Institute of Archaeology and Material Studies. էջեր 52–55. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.