Սուրբ Ծննդյան տաճար (Վոլգոդոնսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ծննդյան տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՎոլգոդոնսկ
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոդոնսկի թեմ
Հիմնական ամսաթվերը2001
ԱնվանվածՍուրբ Ծնունդ
Ճարտարապետական ոճռուս-բյուզանդական ճարտարապետություն
Հիմնադրված2001
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Nativity of Christ Cathedral, Volgodonsk Վիքիպահեստում
sobor-rosdestva.cerkov.ru

Սուրբ Ծննդյան տաճար (ռուս.՝ Храм Рождества Христова), Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Վոլգոդոնսկի թեմի մայր տաճարը Վոլգոդոնսկ քաղաքում։ Վոլգոդոնսկի գործակալության գլխավոր տաճարը։ Վանական համալիրի տարածքում գտնվող Ֆեոդոր Ուշակով ժամատան հետ կազմում է Սուրբ Ծննդյան ծուխը։ Տաճարի ճարտարապետն է Անատոլի Անդրեևը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ծննդյան տաճարը հիմնադրվել է 2001 թվականի մարտի 7-ին որպես քաղաքի և Վոլգոդոնսկի գործակալության գլխավոր տաճար։ Որպես կառուցման վայր ընտրվել է Վոլգոդոնսկի Նոր մասում նախագծվող մշակույթի և հանգստի «Երիտասարդական» զբոսայգու տարածքը։

Տաճարը կառուցման ընթացքում, 2010 թվականի սեպտեմբեր

Հետագայում մի քանի տարով տաճարի շինարարությունը կանգ է առել։ Շինարարական աշխատանքները վերսկսվել են 2008 թվականի հոկտեմբերի 15-ին։ 2008-2011 թվականներին ապագա տաճարի տարածքում կառուցվել և օծվել է սուրբ Ֆեոդոր Ուշակով փոքր տաճարը, կառուցվել է ռուս նավապետի և ծովակալի հուշարձանը, ապագա տաճարի զանգակատան համար ձեռք են բերվել 13 զանգեր։ 2010 թվականի օգոստոսի 1-ին տրվել է առաջին Սուրբ պատարագը տաճարի ստորին կողմնասեղանում՝ Սերաֆիմ Սարովսկու տաճարում, որն անվանվել է ի պատիվ միջուկային էներգետիկայի հովանավորի[2]։ 2010 թվականի վերջին տեղադրվել են տաճարի 4 կողային գմբեթները, 2011 թվականի հունվարի սկզբին՝ կենտրոնական գմբեթը։ Արդյունքում տաճարի շենքի ընդհանուր բարձրությունը կազմել է 56 մետր, իսկ հաշվի առնելով կենտրոնական գմբեթին խաչը՝ 58 մետր[3]։

Տաճարի հետ 8 հեկտար տարածությունում նախատեսվում է մի շարք շենքերի՝ զանգակատան, կիրակնօրյա դպրոցի, բարեգործական ճաշարանի, սրբանկարչական արհեստանոցների, հրատարակչական կենտրոնի, մանկական խաղահրապարակների, ուխտագնացների համար հյուրանոցի և ուղղափառ ճեմարանի կառուցումը։

2011 թվականին կառուցվող տաճարը ձեռք է բերել նորաստեղծ Վոլգոդոնսկի թեմի մայր տաճարի կարգավիճակ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Храм Рождества Христова засверкал первыми куполами». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  2. Ростовская АЭС: Архиепископ Пантелеимон освятил храм преподобного Серафима Саровского, построенный атомщиками(չաշխատող հղում)
  3. «Новости Волгодонска от 20.01.11/ Газета Правда что?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  4. «Кафедральный собор Рождества Христова на официальном сайте епархии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.