Սուրբ Խորան եկեղեցի
| Դաստակի Սուրբ Խորան եկեղեցի Սուրբ Խորան եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | Քառամույթ գմբեթակիր բազիլիկա |
| Երկիր | |
| Տեղագրություն | Որդուարի շրջան |
| Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
| Հասցե | Դաստակ գյուղ |
| Դավանանք | |
| Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
| Ներկա վիճակ | Ավերված |
| Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
| Ճարտարապետական ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 12-13-րդ դարեր |
| Կառուցման ավարտ | 13-րդ դար |
| Առաջին հիշատակում | 1552 թվական |
| Գմբեթ | 1 |
| Շինանյութ | Սրբատաշ քարեր, գմբեթը՝ աղյուսաշար |
Սուրբ Խորան եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի էր, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Դաստակ գյուղում՝ Տրունյաց ձորի ամենաստորին հատվածում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Խորան եկեղեցին կառուցվել էր 12-13-րդ դարերում և գտնվում էր Դաստակ գյուղի հյուսիսային թաղամասում։ Առաջին անգամ հիշատակվում է 1552 թվականին[2]։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև այն պատվիրատուն և մեկենասը։ Սուրբ Խորան եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկայի հորինվածք ուներ։ Որպես շինանյութ օգտագործվել էր ճեղքված քար և աղյուս։
Վերանորոգվել էր 17-րդ դարում։ Միակ մուտքը արևմտյան ճակատից էր։ Աբսիդը հնգանիստ էր։ Խորանի կողքերին ուներ մեկ զույգ ավանդատներ իրենց թաքստոցներով։
Եկեղեցու չորս մույթերի և ութ կիսամույթերի վրա վեր էր խոյանում աղյուսաշար գմբեթը, որը ուներ արաբական կամարներով ութ լուսամուտներ։ Արևմտյան ճակատում ունեցել էր արձանագրություններ։ Պատմական արձանագրություններում և գրավոր հիշատակություններում, որևէ տվյալ չի պահպանվել եկեղեցու որմնանկարների և պատկերաքանդակների մասին։ Եկեղեցու մուտքի շուրջը և մույթերի խոյակների վրա կային զարդաքանդակներ։ Շրջակայքում ունեցել է գերեզմանատուն, պարիսպ, որոնք այժմ քայքայված են։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
- Երվանդ Լալայան, «Գողթն։ Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան» Թիֆլիս, 1904
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 24։