Սուրբ Խաչ եկեղեցի (Ագարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան

Սուրբ Խաչ վանք, եղել է ավերված հայկական վանք, տեղակայված էր Ադրբեջանի տարածքի Նախիջևանի ինքնավար հանրապետության Քյուլյուս գյուղի մոտակայքում՝ Ագարակ գյուղում[1]։ Գտնվում էր բլրի լանջին գտնվող դարատափի վրա, Ագարակից 500-600 մետր դեպի հյուսիս-արևմուտք, ներկա ժամանակի Քյուլյուս գյուղից 2 կիլոմետր հյուսիս[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը հիմնադրվել է 10-11-րդ դարերում, ապա վերակառուցվել է 1451 թվականից մինչև 1600 թվականը ընկած ժամանակահատվածում[2][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանավ կառույց էր թաղածածկ սրահով, կիսաշրջանաձև աբսիդով, որի երկու կողմերում ավանդատներն էին, իսկ մուտքը գտնվում էր արևմուտքում։ Ներսում եղել են հայկական արձանագրություններ։ Եկեղեցին շրջապատված էր օժանդակ վանական շինություններով և արտաքին պարիսպով, որոնք ԽՍՀՄ ժամանակաշրջանի ավարտին ավերվել են[2][3]։

Ավերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին վանքը ավերման թիրախ էր դարձել, իսկ ուշ՝ խորհրդային ժամանակաշրջանում վանքն արդեն ավերակների էր վերածվել[1]։ Վանքի մնացորդներն ամբողջությամբ ոչնչացել են 1997 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես փաստագրված է Caucasus Heritage Watch-ի կողմից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 390–393. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 143.
  3. 3,0 3,1 Ayvazian, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, pp. 110–111.