Սուրբ Թարգմանչաց եկեղեցի (Վերին Քարհատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Թարգմանչաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Թարգմանչաց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՎերին Քարհատ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջան
Օծման թվական1903
ԱնվանվածՍուրբ Թարգմանչաց տոն

Սուրբ Թարգմանչաց եկեղեցի, հայկական եկեղեցի, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Վերին Քարհատ (այժմ՝ Յուխարի Դաշկեսան) գյուղի արևելյան եզրին՝ Արթինաջրի ձախ ձորաբերանին՝ հրվանդանաձև երկարած բլրաշարի վերջավորության վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին օծվել է Սուրբ Թարգմանչաց անվամբ, որի կապակցությամբ 1903 թվականին մի վավերագրում նշվել է. «Թէև ութ-ինը տարի է, որ մեր հասարակութեան կէսը գաղթել է մեր Վերին հին Քարհատ գիւղատեղում նոր գիւղ հիմնել իւր նորակառուց Ս. Թարգմանչաց եկեղեցով...»[2]։ Տաճարը հիմքից քանդել են 1920-ական թվականներին[1]։ 1898 թվականին եկեղեցու քահանան է դարձել Անտոն Բարսեղյան Տեր-Անտոնյանցը։

Հայտնի է, որ 1914 թվականին հոգևոր իշխանությունները բավարարել են գյուղի բնակիչների՝ Սուրբ Թարգմանչաց եկեղեցու քայքայված տանիքը նորոգելու խնդրանքը. նախատեսվել էր այն կղմինդրապատել 300 ռուբլիով[3]։

19-20-րդ դարերին վերաբերող փոքրածավալ մի գերեզմանոց կա երբեմնի եկեղեցու շուրջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 275
  2. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3368, թ. 18
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3460, թ. 1-3