Սուրբ Երրորդություն եկեղեցի (Կամենսկ-Շախտինսկի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Երրորդություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կամենսկ-Շախտինսկի |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Շախտիի թեմ |
Նվիրված | Երրորդություն |
Անվանված | Երրորդություն |
Trinity Church (Kamensk-Shakhtinsky) Վիքիպահեստում | |
trkam.cerkov.ru |
Սուրբ Կենսաստեղծ Երրորդություն եկեղեցի (ռուս.՝ Церковь Троицы Живоначальной), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Կամենսկի գործակալությանը։ Հինգ գմբեթով երկլուսավոր քառանիստ եկեղեցի է` XIX դարի վերջի ճարտարապետության դեկորի ոգով, սեղանատնով և ոչ բարձր զանգակատնով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Երրորդություն ծուխը ստեղծվել է քաղաքում 1997 թվականի ապրիլին։ 1998 թվականին նրան հատկացվեց շենք, որտեղ կահավորվեց աղոթքի տուն։ Տաճարը բացվել է 1998 թվականի հուլիսի 9-ին։ Հետագայում կառուցվեց գմբեթը, իսկ 2003 թվականին տաճարի զանգակատանը տեղադրվեցին զանգերը։ Եկեղեցում է գտնվում սուրբ Տիխոն Զադոնսկու մասունքների մասնիկը։
Տաճարին կից գործում է բարեգործական ճաշարան, ստեղծվել է երգչախումբ, աշխատում է կիրակնօրյա դպրոց։
Վանահայրն է քահանա Ալեքսանդրը (Ալեքսանդր Տելիչկին), քահանան՝ աբեղա Սերաֆիմը (Սերգեյ Սենչենկո)։
Եկեղեցու հասցեն՝ Ռոստովի մարզ, ք. Կամենսկ-Շախտինսկի, Յուժնի ավան, Ռոստովի փողոց, 10ա[1]։ Տաճարը բաց է ամեն օր ժամը 8:00-ից 17:00[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Храм Святой Троицы Живоначальной (Ка́менск-Ша́хтинский)
- ↑ «Расписание богослужений». Վերցված է 2017 Ապրիլ 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաճարի կայքը
- Храм Святой Троицы, посёлок Южный, г. Каменск-Шахтинский Արխիվացված 2017-01-08 Wayback Machine
- Каменск-Шахтинский. Церковь Троицы Живоначальной.
- В праздник Собора Пресвятой Богородицы епископ Шахтинский и Миллеровский Игнатий совершил Литургию в Свято-Троицком храме г. Каменск-Шахтинский Արխիվացված 2017-01-16 Wayback Machine