Սուրբ Գրիգոր եկեղեցի (Գյոմյուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր եկեղեցի (Գյոմյուր)



Սուրբ Գրիգոր եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվել է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ Գյոմյուր գյուղում (Շահբուզի շրջան)[1]։ Այն գտնվել է գյուղի կենտրոնի բարձրադիր վայրում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին հիմնադրվել է 12-րդ կամ 13-րդ դարում և վերանորոգվել է 17-րդ դարում[2][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է եղել բազիլիկ ոճով, որը ունեցել է մեկ նավ, երկու միջանցք, երկու աղոթատուն և մեկ սրահ՝ արևմուտքում և հարավում զարդարված դռներով։ Արևմուտյան մասում եղել են երկու խաչքարեր, որոնք զարդարված են եղել ռելիեֆային զարդանախշերով։ Արևմտյան և հարավային ճակատներին եղել են հայերեն արձանագրություններ[2][3]։

Ավերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կանգուն է եղել մինչև ուշ խորհրդային շրջանը[1][2][3]։ Այն ընդգրկվել է Ադրբեջանական ԽՍՀ 1988 թվականի պատմական և մշակութային հուշարձանների ցանկում (2856 համարի ներքո)[1]։ Այնուամենայնիվ, եկեղեցին ավերվել է 1997 թվականից մինչև 2009 թվականի նոյեմբերի 11-ը, ինչպես փաստում է Caucasus Heritage Watch[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 424–427. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ayvazian, Argam, The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 113.
  3. 3,0 3,1 3,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, pp. 155–156.