Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք (Շոռոթ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք (Շոռոթ)
| |
Երկիր | Ադրբեջան |
---|---|
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | ավերված |
Ճարտարապ. ոճ | հայկական ճարտարապետություն |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք, հայկական ավերված վանք, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շոռոթ գյուղում (Ջուղայի շրջան)[1], գյուղից 1,5–2 կմ հյուսիս-արևելք[1][2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։ Ըստ զանգակատան վրա գրված հայերեն արձանագրության՝ Շոռոթի բնակիչները եկեղեցին վերանորոգել են 1708 թվականին, կրկին վերանորոգել են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի կեսերին[2][3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ խորհրդային շրջանում վանքի օժանդակ շինությունները, դպրոցը և արտաքին պարիսպներն ավերված էին։ Հորինվածքով վանքը միանավ բազիլիկ կառույց էր՝ սրածայր տանիքով, դահլիճով, հնգանկյուն աբսիդով և երկու ավանդատներով, արևմտյան ճակատին շքամուտքով։ Զանգակատան վրա կար հայերեն գրություն։ Զարդանախշը ներառում էր մուտքի մոտի դեկորատիվ քանդակագործական տարրեր և պատի վրայի 17-րդ կամ 18-րդ դարի նկարներ[2][3]։
Ոչնչացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը հիմնովին ավերվել է 1997 թվականի 2006 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (English). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 260–263. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 79-80.
- ↑ 3,0 3,1 3,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 92.