Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Շարջա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Շարջա)
Եկեղեցի
ՏեղադրությունՇարջա
ԱշխարհԱՄԷ
Պատմական երկիրԱՄԷ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1980
Կառուցման ավարտ1998, նոյեմբերի 14

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայ առաքելական առաջին եկեղեցին ԱՄԷ-ում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Միացյալ Արաբական Էմիրությունների Շարջա քաղաքի Յարմուկ թաղամասում։ Այն հիմնվել է 1980 թվականին տեղի հայ համայնքի միջոցներով։ Եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա հայկական դպրոց[1]։
Շարջայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո թեմի թույլտվությամբ ու Շարջայի էմիրաթի հովանավորությամբ։ Այն ԱՄԷ-ում առաջին հայկական եկեղեցին է։ 1998 թվականին եկեղեցին օծել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Եկեղեցու կառուցման համար հողատարածքը նվիրել էր Գերագույն խորհրդի անդամ և Շարջայի էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմին[2][3]։

Եկեղեցում 11 պատկերներ ստեղծել է հայ նկարիչ Սամվել Պետրոսյանը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]