Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կարմիրվանք, Հայկաձոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Շիրակի թեմ |
Կազմված է | Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Գրիգոր Լուսավորիչ |
Հիմնադրված | 13-րդ դար |
![]() | |
![]() | |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կարմիրվանք, Հայ Առաքելական եկեղեցի Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի արևմտյան եզրին։ Ընդգրկված է Հայկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ («Կարմիրվանք» եկեղեցի) եկեղեցին գտնվում է Հայկաձոր գյուղի արևմտյան եզրին, Ախուրյան գետի ձախ ափին։ Ըստ հարավային ճակատի շինարարական արձանագրության՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը։ Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ. ։ Գմբեթավոր սրահների տիպի շինություն է։ Արևելյան, հյուսիսային և հարավային ճակատներին կան երկուական եռանկյունաձև խորշեր («հայկական խորշեր»)։ Կառուցված է կարմրավուն տուֆի սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Հարդարանքը զուսպ է, որն ընդգծում է հուշարձանի վեհությունը։ Ուշագրավ են մուտքի կամարաձև բարավորի գալարուն զարդագծերը։ Գմբեթի վրա պահպանվել են որմնանկարներ։ Վերակառուցվել է 13-րդ դարի սկզբներին. վերականգնվել են գմբեթը, ճակատների երեսապատերը, տանիքի սալաքարերը։
Դեպի եկեղեցի ազատ այցելությունն անհնար է, քանի որ այն գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային ցանկապատի մյուս կողմում, չեզոք գոտում։ Սակայն սահմանապահներն ընդառաջ են գնում, և պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օր՝ թույլ տալով բնակիչներին գնալ եկեղեցի[2]։
Եկեղեցուց արևելք տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ պահպանվել են 13-րդ դարի քանդակազարդ խաչքարեր[3]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975 թ.։
- Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, 1948 թ., հ. 2։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Կարմիրվանք, Հայկաձոր
- ↑ «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կարմիրվանք, Հայկաձոր»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-24-ին։ Վերցված է 2014-11-18