Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Ուլյանովսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Եկեղեցին 2021 թվականին (նախքան բացումն ու օծումը)
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՈւլյանովսկ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Հիմնական ամսաթվերը2023
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված2023
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքի Մոսկովյան խճուղում, Մեխանիկական գործարանի պուրակում[1]։ Քաղաքում առաջին հայկական եկեղեցու պաշտոնական բացումը և օծումը տեղի են ունեցել 2023 թվականի օգոստոսի 27-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է շուրջ 10 տարի հայ համայնքի և մեկենասների միջոցներով։ Եկեղեցու կառուցման համար ամբողջ քարը բերվել է Հայաստանից[2]։

Հիմնարկեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու կառուցումը սկսվել է 2014 թվականին, հիմնարկեքը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 10-ին։ Եկեղեցու հիմքում տեղադրվել են 16 օծված քարեր։ Այդ թիվը խորհրդանշում է 12 առաքյալներին, քրիստոնեությունը Հայաստանում տարածած 2 քարոզիչներին և 2 ավետարանները։ Հիմնարկեքին ներկա են եղել շինարարությանն ակտիվորեն մասնակցած ծխականները[3]։

Միջոցառմանը մասնակցել են Սիմբիրսկի և Նովոսպասսկի մետրոպոլիտ Անաստասին, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մորոզովը[3]։

Եկեղեցու ընդհանուր մակերեսը 202,53 քառակուսի մետր է[3]։

Բացում և օծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու պաշտոնական բացումը և օծումը տեղի են ունեցել 2023 թվականի օգոստոսի 27-ին։ Միջոցառմանը ներկա է եղել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Գեղամ Ադամյանը։ Նա նշել է եկեղեցու արտաքին տեսքի առանձնահատուկ նշանակությունը տարածաշրջանում[2]

Սա շատ կարևոր իրադարձություն է, քանի որ հայերը փորձում են իրենց պատմական հայրենիքից դուրս եկեղեցի ստեղծել, որպեսզի կարողանան դավանել իրենց կրոնը։

Միջոցառման ժամանակ խոսք են ասել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ուլյանովսկի քաղաքապետ Ալեքսանդր Բոլդակինը։ Տարածաշրջանի ղեկավար Ալեքսեյ Ռուսսկիխի անունից ներկաներին շնորհավորել է կառավարության փոխնախագահ Վադիմ Անդրեևը[1]։

Եկեղեցու առջևի հրապարակում ներկայացվել է տոնական ծրագիր՝ ազգային պարերով, երգերով ու հոգևորականների շնորհավորանքներով։ Եկեղեցուն որպես նվեր մատուցվել է սրբապատկեր[2]։ Տեղի է ունեցել նաև հյուրասիրություն, արվել է մատաղ։ Համերգային ծրագրին մասնակցել են «Վան» պարի համույթը, երգիչ Արթուր Չուգուրյանը, դուդուկահար Հովհաննես Կարապետյանը[4]։

Եկեղեցու կառուցմանն աջակցած հայ համայնքի ներկայացուցիչները և մեկենասները պարգևատրվել են հուշագրերով և մեդալներով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Это большая радость для всех нас»: в Ульяновске открыли Армянскую Апостольскую Церковь». Ульяновск сегодня. 2023 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «27 августа в Ульяновске открыли первую в регионе армянскую церковь».
  3. 3,0 3,1 3,2 «В Ульяновске в фундамент армянской церкви Сурб Григор Лусаворич заложили 16 камней». mosaica.ru (ռուսերեն). 2015 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «В Ульяновске открылась армянская церковь․».