Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Գրիգորևկա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի ռուս.՝ Церковь Успения Пресвятой Богородицы | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գրիգորևկա (Մատվեևո-Կուրգանսկի շրջան), Մատվեևո-Կուրգանսկի շրջան և Ռոստովի մարզ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
rostov-135.cerkov.ru |
Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Սուրբ Վերափոխման տաճար, Վերափոխման տաճար) (ռուս.՝ Церковь Успения Пресвятой Богородицы; Свято-Успенский храм; Успенский храм), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Գրիգորևկա գյուղում[1]։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի թեմի Մատվեևո-Կուրգանսկի գործակալությանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
---|---|
![]() |
Եկեղեցու լուսանկարը |
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարը կառուցվել է 1906 թվականին Գրիգորևկա գյուղում՝ նրա բնակիչների նվիրատվություններով։ Եկեղեցին կառուցվել է տեղական քարից՝ կրաքարից։ Այն միախորան է, ունի փոքր սեղանատուն և երկհարկանի զանգակատուն։ Ըստ 1912 թվականի Եկեղեցու տեղեկագրի՝ տաճարը հաշվառված էր որպես Դոնի թեմի Տագանրոգի շրջանի Ֆյոդորովկա սլոբոդայի (այժմ՝ գյուղ) Համբարձման տաճարին կցված եկեղեցի։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տաճարը շարունակել է գործել մինչև 1930-ական թվականները։ Ապա փակվել է և վերածվել հացահատկի պահեստի։ Հայրենական մեծ պատերազմից հետո, գյուղի բնակիչների խնդրանքով, ծիսակատարությունները եկեղեցում վերսկսվեցին։ Բայց 1960-ական թվականներին տաճարը կրկին փակվեց և վերածվեց պահեստի։ Եկեղեցական կայքը հափշտակվեց, պատկերակալը ոչնչացվեց։ Պատերից մեկում մեծ անցք բացվեց՝ ավտոմեքենաների ելումուտի համար, կողմնային պատերից մեկը փակվեց քարով։
2000 թվականին վերականգնվեց տեղական ծխական համայնքի գործունեությունը, և եկեղեցին սկսեցին վերականգնել ծխականների ուժերով։ 2010 թվականին վերսկսվեց նրա գործունեությունը։ Ներկայումս տաճարը շարունակում է վերականգնվել, ժամերգություններն այնտեղ անցկացվում են կանոնավոր կերպով։ Տաճարի վանահայրն է աբեղա Նիլը (Բելոուսով)[2]։
Ըստ տեղական գավառագետների՝ տաճարն ունի ճարտարապետական արժանիքներ՝ ուրվագծի արտահայտչականություն և ճակատների համաչափություն։
Հասցեն՝ 346966, Ռոստովի մարզ, Մատվեևո-Կուրգանսկի շրջան, գյուղ Գրիգորևկա, Սովետսկայա փող., 10Ա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Успенский храм с.
- ↑ «Иеромонах Нил (Белоусов)»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-18-ին։ Վերցված է 2017-08-03