Սուրբ Աստվածածնի Ավետման տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածնի Ավետման տաճար
ճապ.՝ 生神女福音大聖堂
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՏեղագրությունNakagyō-ku? և Կիոտո
Դավանանքուղղափառություն
ԹեմKyoto and Western Japan Eparchy?
Հիմնական ամսաթվերը1900
ԱնվանվածԱվետում
ՃարտարապետShigemitsu Matsumuro?
ՀիմնադիրNicholas of Japan?
Հիմնադրված1900
Քարտեզ
Քարտեզ
 Kyoto Annunciation Cathedral Վիքիպահեստում
kyoto-orthodox.or.jp

Սուրբ Աստվածածնի Ավետման տաճար (生神女福音大聖堂), Ճապոնիայի ուղղափառ եկեղեցու Կիոտոյի և Արևմտյան Ճապոնիայի թեմի առաջնորդանիստ տաճարը, որը գտնվում է Ճապոնիայի Կիոտո քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին Կիոտոյում ձեռք է բերվել հողատարածք, որի վրա եղել է փայտե տուն։ Ավելի ուշ գնվեցին տաճարի աջ կողմում և ձախ կողմում գտնվող երկու լրացուցիչ հողատարծքներ։ Տներից մեկը նախատեսված է եղել քահանայի համար, երկրորդը՝ կատեխիզատորի, մյուս երկուսը՝ իգական դպրոցի համար։

1901 թվականին տաճարի կառուցումն ավարտվել է. հիմքը և նախասրահը կառուցվել են գրանիտից, իսկ պատերը՝ փայտից, տանիքը պատվել ծ է պղնձով։ Մոսկվայից նվրատու Վ. Դուդիշկինի կողմից պատվիրվել է պատկերակալ (վարպետ Եպանեշնիկով)։ Ռուսաստանից տեղափոխման ժամանակ սրբապատկերների ստացած վնասվածքները շտկվել են ճապոնացի սրբանկարիչ Իրինա Յամասիտայի կողմից։

Տաճարի օծումը կատարվել է 1903 թվականի ապրիլի 27-ին՝ Սուրբ Զատիկից հետո չորրորդ կիրակի օրը, եպիսկոպոս Նիկոլայի (Կասատկինի) կողմից։ Ապրիլի 26-ին գրանիտե փոքր սեղանի մեջ եպիսկոպոսի կողմից դրվել են սուրբ նահատակ Մարդարիի մասունքները։ Օծման արարողությունը կատարվել է ճապոներեն լեզվով։ Տաճարի առաջին քահանան եղել է Կիևի հոգևոր ակադեմիայի շրջանավարտ քահանա Սիմեոն Միին։

2000 թվականի մայիսի 16-ին տաճար են այցելել պատրիարք Ալեքսի 2-րդը և ռուսական պատվիրակության անդամները։ Ինչպես ավելի ուշ ասել էր պատրիարքը, «մենք չէինք ճանաչի Ճապոնիան, եթե չլինեինք նրա հնագույն մայրաքաղաքում»[1]։

2010 թվականի դրությամբ, ըստ սարկավագ Նիկոլայի (Օնո).

Կիոտոյի Ավետման տաճարի ծխականների մեծ մասը երրորդ, չորրորդ և նույնիսկ հինգերորդ սերնդի ուղղափառ ընտանիքներից են։ Տաճարի երգչախումբը նույնպես կազմված է ծխականներից։ Ամիսը մեկ անգամ տեղի են ունենում երգավարժություններ։ Տաճարին կից գործում են ծխական խորհուրդը և քույրությունը, թողարկվում է թերթ... Տաճար են այցելում և ռուս ծխականներ, և այլ ուղղափառ երկրներից արտասահմանցի ուսանողներ։ Երբեմն գալիս են նաև ոչ ուղղափառ ճապոնացիներ, այդ թվում՝ երիտասարդներ։ Նրանց մեծ մասը պարզապես հետաքրքրված է Ճապոնիայի պատմական կենտրոնի կենտրոնում գտնվող անսովոր ճարտարապետությամբ, սակայն նրանցից ոմանք սկսում են պարբերաբար եկեղեցի գալ և մկրտվում են։ Մոտավորապես տարին մեկ անգամ էքսկուրսիայի են գալիս բողոքական համալսարանի ուսանողները[2]

:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русский патриарх в Стране восходящего солнца - Рублев. Ищите и обрящете». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  2. Монах из рода самураев / Православие.Ru