Սուրբ Աստվածածին վանք (Շոռոթ)
Սուրբ Աստվածածին վանք (Շոռոթ)
| |
Երկիր | Ադրբեջան |
---|---|
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | ավերված |
Ճարտարապ. ոճ | հայկական ճարտարապետություն |
Սուրբ Աստվածածին վանք կամ Կուսական վանք, հայկական ավերված վանք, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շոռոթ գյուղում (Ջուղայի շրջան)[1], գյուղից մոտավորապես 1 կմ հյուսիս[1][2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Հայտնի է, որ այն վերակառուցվել է 1631 թվականին[2][3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը հորինվածքով եղել է միանավ կառույց։ Շենքը զարդարում էին պատի որմնանկարներ, ինչպես նաև 17-րդ դարի փորագրված խաչքարեր, որոնք զարդարում էին բեմայի ճակատը։ Ներքին մասում եղել են հայերեն արձանագրություններ[2][3]։
Ոչնչացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը վնասվել, բայց դեռևս կանգուն է եղել ուշ խորհրդային շրջանում (1980-ականներ), սակայն այն հիմնահատակ ավերվել է 1997 թվականից մինչև 2006 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (English). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 254–257. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 81-82.
- ↑ 3,0 3,1 3,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 91.